Բոլոր ամենաբարդ իրավիճակներում ԱԱԾ-ն եղել է իր տեղում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ … Read more

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ-ում ԱՄՆ-ի Դեսպանատունը հայտնում է․ «Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։      Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ USTravelDocs.com։      Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ … Read more

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց. 24News

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետևանքով վերջինիս տեղափոխել են «Հանրապետական» հիվանդանոց։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Ղուկասյանի փեսայից՝ Ավետիս Առաքելյանից, ով այս պահին Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն է։ «Երեկ են տեղափոխել, հետազոտություններ պետք է անցնի, ճիշտն ասած՝ այլ մանրամասներ չգիտեմ», – ասաց Առաքելյանը։

Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին․ քննարկվել է երկկողմ համագործակցության խորացումը

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհուրդից: Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ-ՄԹ երկկողմ բազմաոլորտ … Read more

«Վերելք». ԱԶԳԱԿԻՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ 2026-ԻՆ (տեսանյութ) – Live News

«Վերելքի» տարեվերջյան թողարկման ընթացքում նշվել էր, որ 2018-ից հայ ժողովուրդը շարունակական կորուստներ է կրում, և բոլոր հիմքերը կան, որ 2026-ին աղետը շարունակվի։ Ու «Վերելքի» այս տարվա անդրանիկ թողարկումը նվիրված է ազգակիրների պահպանմանն ուղղված քայլերի որոնմանը։  Մանրամասները՝ տեսանյութում 

«Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մինչև 2026թ․ կենսաթոշակի միջին չափը 43,500-ից դարձնել առնվազն 61,000». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021թ․ ՔՊ նախընտրական ծրագրով Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մինչև 2026թ․ կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ։2026թ․ կենսաթոշակի միջին չափը կազմում է ընդամենը 49,000 դրամ»։ Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան

Հայտնի է՝ ինչ համարի պետք է փոխանցել ապահովագրավճարը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է. «Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան. Ուզում եմ տեղեկացնել, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»»: Գնահատեք հոդվածը

Արման Ավանեսյանը հավակնում է The World Games Athlete of the Year 2025 մրցանակին

8 հունվարի 2026 – 18:17 AMT PanARMENIAN.Net – մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը ընդգրկվել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) տարբերակով 2025 թվականի լավագույն մարզիկի կոչման հավակնորդների ցանկում։ Նա պայքարում է The World Games Athlete of the Year մրցանակի համար։ 2025 թվականին Ավանեսյանը նաև հաղթանակ է տարել Չինաստանում անցկացված Համաշխարհային խաղերում, իսկ Աշխարհի առաջնությունում … Read more