Ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին. «Փաստ»
Ցանկացած հասարակության մեջ ընդունված է, որ առնվազն մտավորականությունը ունի որոշակի անկախություն, ինքնուրույնություն, մտահորիզոնի լայնություն: Համենայն դեպս, նրանք, ովքեր համարվում են մտավորական, պետք է ունենան կենսագործունեության և հանրային վարքի որոշակի չափանիշներ, «կարմիր գծեր», ինչ-ինչ տաբուներ՝ առնվազն իրենք իրենց ներսում: Հակառակ պարագայում վերանում են նրանց տարբերակող հանգամանքները: Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե … Read more