«Արմպետրոլ»-ի լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է արձանագրվել. հեղուկացված գազի վաճառքը կասեցվել է

Հունվար 14,2026 17:58 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի,  դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․ ք․ Երևան, Լենինգրադյան 48 Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը … Read more

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-9 աստիճանով

14 Հունվարի, 2026 ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։ … Read more

Թաիլանդում գնացքի վթարի հետևանքով կան տասնյակ զոհեր

Թաիլանդում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, հաղորդում է Thai PBS-ը։ «Առողջապահության վարչության տվյալներով՝ վիրավորների ընդհանուր թիվը 99 է։ Կա 32 զոհ, երեք հոգի անհետ կորած է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 5:05-ին, Բանգկոկ-Ուբոն Ռաչաթհանի ուղևորատար գնացքը բախվել է շինարարական կռունկի։ Դեպքը տեղի է ունեցել Սիկհիո շրջանում՝ … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է եպիսկոպոսների միանալը վարչապետի նախաձեռնությանը – CIVILNET

Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը խոստորեն դատապարտում է եպիսկոպոսների միանալը վարչապետի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման ծրագրին». այս մասին ասվում է Մայր Աթոռի՝ հունվարի 13-ին կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասին տարածած հաղորդագրությունում։ Ժողովականները խստորեն դատապարտել են նաև ՏԻՄ ղեկավարների, իրավապահ և ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։ Ամենայն … Read more

Արսեն Թորոսյանն ու Դավիթ Առուշանյանը՝ պարգևավճարների մասին – Tsayg

Վերջին շրջանում հանրային լայն քննարկումների թեմա է դարձել պետական համակարգում պարգևավճարներ ստանալը։ Մամուլում շրջանառվող տարբեր թվերի և մեկնաբանությունների ֆոնին թեմային այսօր անդրադարձել են ինչպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, այնպես էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ներկայացնելով պարգևավճարների տրամադրման աղբյուրները, սկզբունքներն ու շահառուների շրջանակը։

Երևանի կենտրոնում այսօր կրակոց է հնչել, կան վիրավորներ

Կրակոց՝ Երևանում․ ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոսիտ–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տեղում քրեական … Read more

Դեռ 2018 թվականից քննվող գործ է. փաստաբանը՝ Հայր Ասողիկին ՔԿ կանչելու մասին – 5tv

Նոր բան չկա, արդեն 7 և ավելի տարի է, որ Հայկ Ասողիկի հետ կապված գործի նույն շրջանակն է, հիմա հարցաքննություն էր՝ Գեղարդի վնասվածքին և մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող հերյուրանքները, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են: Այս դեպքը նորից արթնացավ, որովհետև սկսվեց նոր արշավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ինչ-որ գեներացված ու մոնտաժված տեսանյութեր … Read more

Բաքու. անպատիժ հանցագործության կրկնություն

Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանում հակահայկական բռնությունների հաջորդ բարձրակետը դարձավ 1990 թ․ հունվարին Բաքվում իրագործված հայ բնակչության կոտորածը։ Այստեղ միջէթնիկ հարաբերությունները լարվել էին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո։ 1988 թ. փետրվար-մարտ ամիսներին Բաքվի Լենինի անվան պողոտայում սկսվեցին ցույցեր, որոնց ընթացքում հնչում էին «Մահ հայերին», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում», «Հայե´ր, հեռացե´ք կամ ձեզ կսպանենք» հակահայկական կոչերը։ 1988 թ․ մայիսից … Read more

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը: Շնորհավորում ենք նորանշանակ դատավորին, մաղթում հաջողություններ:  

Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ գերիների վերադարձի մասին

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: «Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- նշված է հաղորդագրության մեջ: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և … Read more