Թաիլանդում գնացքի վթարի հետևանքով կան տասնյակ զոհեր

Թաիլանդում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, հաղորդում է Thai PBS-ը։

«Առողջապահության վարչության տվյալներով՝ վիրավորների ընդհանուր թիվը 99 է։ Կա 32 զոհ, երեք հոգի անհետ կորած է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 5:05-ին, Բանգկոկ-Ուբոն Ռաչաթհանի ուղևորատար գնացքը բախվել է շինարարական կռունկի։ Դեպքը տեղի է ունեցել Սիկհիո շրջանում՝ արագընթաց երկաթուղային էստակադայի կառուցման ժամանակ։ Բախումից հետո գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի վագոնում հրդեհ է բռնկվել։

Leave a Comment