Ռուսաստանի հայերը իրենց հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռին

Ռուսաստանի հայերը, աղոթքի և մոմավառության միջոցով, միանում են  աշխարհի բոլոր հայերին՝ բողոքելով Հայաստանի Հանրապետությունում Հայ եկեղեցու դեմ իրականացվող անօրինական գործողությունների դեմ։ Մոսկվայում հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Եկեղեցուն՝ Սուրբ Էջմիածնին և նրա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Բենզին է լցրել և կրակայրիչով այրել․ մի խումբ անձանց վեճն ավարտվել է սպանության փորձով

Հնչեցրել են հայհոյանքներ, բենզին լցրել և կրակայրիչով այրել․ նախաձեռնվել է քրվարույթ սպանության փորձի հատկանիշներով ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային … Read more

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները. Զելենսկի

  tert.am. ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում:   «Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն հետպատերազմյան բանակցությունների հիմնական շրջանակի ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները: Ես նաև հանձնարարեցի թիմին քննարկել Ուկրաինայի, այլ եվրոպական … Read more

«Ի դեպ». Պարգևավճար կոռուպցիան կոծկելու համա՞ր

Ի դեպ, մամուլը գրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները՝ յուրաքանչյուրը, միայն դեկտեմբերին ստացել են ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ հատկապես կարևոր գործերով քննիչները, բաժնի պետերը՝ մոտ 2 մլն դրամ: Հայաստանի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը՝  ԱՆԻՖ-ի դեպքը, գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ պատասխանատվության տակ և մինչ օրս … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս. Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Որպես վարչապետ՝ դուք ինձ երբեք չեք տեսնի մեր ազգային ինքնությունն ու եկեղեցին ծաղրի առարկա դարձնելիս, թմբուկ նվագելիս, կրկեսում ծաղրածուի դեր խաղալիս»։ Մանրամասները՝ տեսանյութում․

📷 Իսպանիայի Սուպերգավաթ․ հայտնի են Ռեալի և Ատլետիկոյի հայտացուցակները — Armsport.am

Հինգշաբթի՝ հունվարի 8-ին, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչին երկրորդ դիմակայությունում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն մադրիդյան երկու հսկաները՝ Մադրիդի «Ռեալը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Երկու ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով։ «Ռեալ Մադրիդ»․ «Ատլետիկո Մադրիդ»․ «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:00։ Հիշեցնենք, որ … Read more

Սպորտը պետք է լինի սպորտի մասին. ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին

«Մեր երկիրը նախաձեռնել է մի քանի կարևոր միջազգային կոնվենցիաների վավերացում այդ ուղղությամբ: Կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոնները առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից: Դիմել ենք Հայաստանի ֆեդերացիային՝ հասկանալու համար, թե ինչ չափի տուգանքի մասին է խոսքը և արդյոք որակազրկման հարց կարող է քննարկվել, թե ոչ: Այդ պատասխանից կախված, կորոշենք մեր գործողությունները»,- նշել … Read more

ԿԳՄՍ նախարար. Մանկապարտեզները կունենան մսուրի ծառայություն՝ 6 ամսականից սկսած

7 հունվարի 2026 – 16:03 AMT PanARMENIAN.Net – Մանկապարտեզները կունենան 6 ամսականից սկսած մսուրի ծառայություն: Այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այս տարի արդեն ունենալու ենք 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն։ Ընդհանուր առմամբ, մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի թիրախը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ դեռ 2025 … Read more

Դոլարն ու ոսկու գինը աճել են. ՀՀ ԿԲ, 07/01/26

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունվարի 7-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.2 դրամով և կազմել 381.75 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.0167 դրամով և կազմել 4.7365 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.2 դրամով և կազմել 446.19 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 479.65 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 1.61 դրամով և … Read more