Ի դեպ, մամուլը գրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները՝ յուրաքանչյուրը, միայն դեկտեմբերին ստացել են ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ հատկապես կարևոր գործերով քննիչները, բաժնի պետերը՝ մոտ 2 մլն դրամ:
Հայաստանի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը՝ ԱՆԻՖ-ի դեպքը, գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ պատասխանատվության տակ և մինչ օրս բացահայտված չէ։
Նշենք, որ ԱՆԻՖ-ը լուծարվել է 2024 թվականի մայիսին։ Այդ նախագծով փոշիացվել է պետական բյուջեից շուրջ 60 մլն դոլար։
Անգամ լուծարումից և 60 միլիոնի մսխումից հետո պետական բյուջեից ԱՆԻՖ-ին կրկին հարյուր միլիոնավոր դրամներ է տրամադրվել՝ շահութահարկ և այլ հարկեր վճարելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։