ԿԳՄՍ նախարար. Մանկապարտեզները կունենան մսուրի ծառայություն՝ 6 ամսականից սկսած

ԿԳՄՍ նախարար. Մանկապարտեզները կունենան մսուրի ծառայություն՝ 6 ամսականից սկսած

7 հունվարի 2026 – 16:03 AMT

PanARMENIAN.Net – Մանկապարտեզները կունենան 6 ամսականից սկսած մսուրի ծառայություն: Այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի արդեն ունենալու ենք 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն։ Ընդհանուր առմամբ, մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի թիրախը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ դեռ 2025 թվականին նախադպրոցական կրթության ոլորտում ներդրվել է կարևոր ծառայություն՝ մինչև 2 տարեկան երեխաների մսուրի համակարգը։

«Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Երևանում ունենք մանկապարտեզներ, դրանց միանալու են մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբեր»,- ասել է Անդրեասյանը։

Նախարարը հավելել է նաև, որ նախորդ տարվա համեմատ ներառական կրթության ոլորտում արձանագրվել է աճ։

«Այսօր սովորում է կրթության և զարգացաման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1700 երեխա։ Երբ այս ծրագիրը սկսեցինք, ընդամենը 91-ն էին»,-ասել է նա:

Leave a Comment