Ինչ անուն է ընտրել Կարեն Ասլանյանը դստեր համար. բացառիկ
StarNews-ը առաջինն էր հայտնել, որ լույս աշխարհ է եկել Կարեն Ասլանյանի և կնոջ՝ Աննայի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել։ Արդեն այսօր մայրիկն ու նորածինը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այդ կադրերով Կարենը կիսվել էր նաև սոցիալական իր հարթակներում։ StarNews-ին հայտնի է դարձել, որ դերասանը դստերն անվանել է Արուս՝ ի պատիվ իր մայրիկի։