Aurora News | Չեն կարող մեզ շանտաժի ենթարկել․ Հունգարիայի ԱԳ նախարար

 Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթատարով ռուսական նավթի տարանցման դադարեցումը Բուդապեշտում դիտարկվում է որպես ինքնիշխանությանը հասցված հարված։ Նա այդ մասին խոսել է հունգարացի լրագրողների հետ զրույցում, իսկ հայտարարությունը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով։ «Այսօրվա նիստում ես հստակեցրել եմ, որ մենք չենք աջակցում հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթին և չենք թույլատրում այն։ … Read more

18-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում տարել է իր 100-րդ հաղթանակը

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը «կապտանռնագույնների» կազմում իր 100-րդ հաղթանակը տարավ: Դա տեղի է ունեցել Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ տարած 3:0 հաղթական խաղի ժամանակ։ Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և կատարել է գոլային փոխանցում։ Հարձակվողը փոխարինվել է 88-րդ րոպեին։ Այս մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 33 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 15 գոլ … Read more

Փաշինյանը խնդրահարույց է համարել Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները

Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը ենթակա է էական փոփոխության․ Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի  25-րդ տարեդարձին ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության է ենթակա, և առանց այդ վերաբերմունքի փոփոխության հնարավոր չէ հասնել փոփոխության։ Այս մասին այսօր Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը տարօրինակ է … Read more

Եվրոպական Միությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել • EU

Եվրոպական Միությունը Ռուսաստանի Դաշնության դատավորների և դատախազների նկատմամբ կիրառել է պատժամիջոցներ, որոնք դուրս են 20-րդ փաթեթից։ Պատժամիջոցները վերաբերում են երեք քրեակատարողական գաղութների ղեկավարներին, նախնական կալանքի վայրի ղեկավարին, երկու դատավորի, մեկ դատախազի և ավագ քննիչի։ Պատժամիջոցները, ըստ Բրյուսելի, կապված են «մարդու իրավունքների խախտումների» հետ։ Միջոցառումները ներառում են ԵՄ երկրներ մուտք գործելու արգելքներ և Եվրոպայում ակտիվների սառեցում։ … Read more

«Բարսելոնան» նորից գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոուում» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Լևանտեի» դարպասը։ Աչքի են ընկել Մարկ Բեռնալը, Ֆրենկի դե Յոնգը, Ֆերմին Լոպեսը։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը միավորների քանակը հասցրել է 61-ի՝ կրկին գլխավորելով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 25 միավորով շարունակում է ընթանալ նախավերջին՝ 19-րդ տեղում։

«Վերելք»․ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ (տեսանյութ)

«Վերելք»-ի այս թողարկման ընթացքում քննվում է էլեկտորատի և քաղաքական դաշտի որակը և արվում մտահոգիչ եզրակացություն։ Էլեկտորատն այնպիսին է, որ, ինչպես

Հոկտանյան․ Պետք է ստուգել նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքը

23 փետրվարի 2026 – 18:37 AMT PanARMENIAN.Net – Կոռուպցիայի դեմ պայքարում նախկինների ունեցվածքները դիտարկելուց զատ, պետք է գնալ նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից, հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Վարուժան Հոկտանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով որպես թիրախ սահմանվել է, որ … Read more

20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց. Տեսանյութ • EU

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները, ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության … Read more

«Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։ ▪️2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61% աճ 2023թ․-ի համեմատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20%-ով։ Միտումը նկատելի է հատկապես 2022 թվականից, երբ համակարգի … Read more

Կասեցվել է DG ապրանքանիշի երկու արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ DG): Նմուշներից երկուսը՝ «Կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026 թ.) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» … Read more