Փաստաբանները Մադուրոյին և նրա կնոջն ազատ արձակման խնդրանքը կներկայացնեն ավելի ուշ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբանները գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն կներկայացնեն ավելի ուշ։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ «Նրանց փաստաբանները նշել են, որ միջնորդությունը կներկայացվի ավելի ուշ»,- հաղորդել է հեռուստաալիքը։ Փաստաբանները նաև հայտնել են, որ Մադուրոն առողջական խլնդիրներ ունի։