«ՀայաՔվե»-ն վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից փաստաթղթի ստորագրումը

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:• Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին: … Read more

Առողջապահության ոլորտի բյուջեն այս տարի ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ ՀՀ վարչապետ

2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ այսօր առողջապահության նախարարությունում այս արձանագրումն արել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Կտրիճ Ներսիսյանն ամեն ինչ արեց, որ մեր եկեղեցու և ժողովրդի միջև սեպ խրվի — MediaNews

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Սահակյանը գրում է․ Ահա և վերջը երևում է, երևում է, թե ինչպես է մեր եկեղեցին բարենորոգվում, իսկ եկեղեցականները դառնում բացառապես հոգևոր կյանքով ապրողներ: Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, պետք է գնա այսպես կոչված հանգստի, որպեսզի մեր դարավոր Սուրբ Եկեղեցին առողջանա: Կտրիճ Ներսիսյանն ամեն ինչ արեց, որ մեր եկեղեցու և ժողովրդի միջև սեպ … Read more

Իշխանական ողջ էլիտան նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը (լուսանկար)

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:   Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ:   Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ միջոցառմանը ներկա են նաև … Read more

Մայր տաճարում պատարագի է մասնակցում Լևոն Քոչարյանը՝ կնոջ հետ

6 Հունվար, 2026 13:25 Բազմաթիվ քաղաքական գործիչներ են այսօր՝ հունվարի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում սուրբծննդյան պատարագին։ Նրանց թվում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կնոջ՝ Սիրուշոյի հետ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Վաղարշապատի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Ռամզան Կադիրովն իր 20-ամյան որդուն նշանակել է երկրի փոխվարչապետի ԺՊ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 20-ամյան որդուն՝ Ահմատ Կադիրովին, նշանակել է երկրի փոխվարչապետի ԺՊ։ Այս մասին Կադիրովը գրել է տելեգրամյան ալիքում: Նշվել է, որ Ահմատ Կադիրովը նաև կշարունակի զբաղեցնել Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնը, որը նա ստանձնել է 2024 թ. մայիսին։

Սա մեր կիսագունդն է. ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարությունն այսօր X-ի իր էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել, որն ավելի շատ պարզաբանում է հիշեցնում: «Սա ՄԵՐ կիսագունդն է, և նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը սպառնալիքի ենթարկվի»,- նշված է գրառման մեջ

Թոշակի բարձրացում. որքանո՞վ է փոխհատուցվել գնաճը. զրույց Արսեն Թորոսյանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այն պետական կառույցն է, որի գործունեությունը ուղղակիորեն անդրադառնում է յուրաքանչյուր ընտանիքի առօրյա կենսապայմանների վրա։ 2025 թվականի ընթացքում գործարկվել են սոցիալական, բնակարանային, զբաղվածության և ֆունկցիոնալության գնահատման մի շարք մեխանիզմներ, որոնք միաժամանակ առաջացրել են ինչպես ակնկալիքներ, այնպես էլ հարցեր ու դժգոհություններ։ Ամփոփիչ հարցազրույցում նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրականացված քայլերին, արձանագրված խնդիրներին … Read more

Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև

Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը միայն կշահի դրանից․ «Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կբացվեն ճանապարհներ … Read more

«Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձախողումն ու ցայտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով «եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից: Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբինգ անեն իրավաբանները: Քաղաքական … Read more