Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անգուլոն հոբելյանական 50-րդ հանդիպումն է անցկացրել ՄՅՈւ-ում

14 Հունվար, 2026 22:00 Սպորտ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն Ինդոնեզիայի առաջնությունում արդեն հոբելյանական 50-րդ հանդիպումն է անցկացրել Մալյուտ Յունայթեդ ակումբի կազմում: Տրանսֆերմարկտի տվյալներով՝ սա ակումբի պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է: առաջին տեղում է Ֆրետս Բուտուանը՝ 51 խաղ, իսկ խաղային րոպեներով Անգուլոն ակնհայտ առաջատարն է:

Ովքեր են Իրանում ղեկավարում բողոքի ակցիաները. ամերիկյան Polymarket-ը խաղադրույքներ է ընդունում Այաթոլլա Խամենեիի հեռանալու և «ռեժիմի անկման» ժամկետների վրա

Իրանում արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ ընթանում են լայնածավալ բողոքի ցույցեր, որոնք սկսվել են Իսլամական Հանրապետությունում խորը տնտեսական ճգնաժամի խորապատկերին: Տարեվերջին գնաճը հասել է տարեկան 42,2 տոկոսի, ազգային արժույթը՝ իրանական ռիալը, թուլացել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ 1 դոլարի դիմաց՝ 1,42 մլն դոլար: Ընդ որում, նոյեմբերին Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել դրա դենոմինացիայի … Read more

ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար, հայտնել են Պետդեպարտամենտից։ Ըստ Պետդեպարտամենտի հուշագրի, հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել դիմումները գործող օրենքի համապատասխան, մինչ վերանայվում են վիզաների ստուգման ընթացակարգերը։ Կասեցումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից և կմնա ուժի մեջ անորոշ ժամանակով։ Այլ մանրամասներ չեն հաղորրդվում։ Նոյեմբերին ԱՄՆ նախագահը խոստացել էր … Read more

«Իր խոսքերն են, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին

Պինդ, լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Վագիֆ Խաչատրյանին տեսակցելուց հետո։ «Գիտենք, որ ուներ նաև քրոնիկ վիճակ՝ սրտային, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման … Read more

ԱՄՆ-ը, ի դեմս ամենաբարձր պաշտոնյաների, իր ստորագրությունն է դրել այս նախագծի տակ․ Էդգար Առաքելյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Նախևառաջ անդրադարձ է եղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որով Միացյալ նահանգներն ու Հայաստանը ըստ էության հաստատեցին ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը։ Ի՞նչ է այն ենթադրում և ի՞նչ է նշանակում այն, որնախագիծը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ։ Արդյո՞ք սա հուսալիության լրացուցիչ երաշխիք … Read more

Ընտանիքի 4 անդամներ «սննդային թունավորմամբ» տեղափոխվել են հիվանդանոց

14 Հունվար, 2026 22:10 Հասարակություն SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության … Read more

Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ին հետ են պահում Իրանին հարվածելուց. WSJ

Սաուդյան Արաբիայի, Օմանի և Կատարի արաբական միապետությունները զգուշացնում են Միացյալ Նահանգներին Իրանի վրա չհարձակվել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։ Հրապարակման համաձայն՝ Միացյալ Նահանգները զգուշացրել է այդ երկրների ներկայացուցիչներին Իսլամական Հանրապետության վրա ամերիկյան հնարավոր հարձակումների մասին։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան, Օմանը և Կատարը ոչ պաշտոնապես զգուշացրել են Միացյալ Նահանգներին նման քայլի լուրջ բացասական հետևանքների … Read more