ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՎՄԱՆ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ ԷՐ․ ՄԱՅՐՍ ՄԻՇՏ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ, ԴԵ ՀԱՅՐՍ ԷԼ ՉԿԱՐ․․․ ՍԻԼՎԻ ԲԱՐԿՈՎԱ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման շրջանակներում դերասանուհի Սիլվի Բարկովան  անդրադառնում է տղամարդկանց ու կանանց հարաբերություններին, անձնական կյանքի փորձին, մանկության տրավմաներին, հավատքին և կրթական համակարգի ճգնաժամին՝ բարձրաձայնելով հասարակության մեջ առկա, բայց հաճախ չքննարկվող խնդիրները։ Նրա խոսքով՝ այսօր շատ տղամարդիկ, անկախ տարիքից, խուսափում են պատասխանատվությունից։ «Շատ տղամարդիկ, ցավոք սրտի, վախենում են պատասխանատվությունից, դա կապ չունի տարիքի հետ։ Նրանք վախենում են ուժեղ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևը՝ ԱՄՆ պատվիրակությանը

Հունվարի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ սենատորներից կազմված պատվիրակությանը։ Հյուրերը շնորհավորել են պետության ղեկավարին՝ անցյալ օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։ Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը այս հարցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ … Read more

Նիգերիայում ուղևորատար նավակի խորտակման հետևանքով զոհվել է քսանհինգ մարդ

Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Յոբե նահանգում, ուղևորատար նավակի խորտակման հետևանքով զոհվել է քսանհինգ մարդ: Այս մասին հայտարարել է Յոբե նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (SEMA) գլխավոր քարտուղար Մոհամմեդ Գոջեն։ Նա ասել է, որ Յոբե նահանգից Ջիգավա նահանգ ուղևորներ տեղափոխող նավակը երեկ գիշեր խորտակվել է Նգուրուի մոտակայքում գտնվող գետի վրա։ Նա ընդգծել է, որ միջադեպից հետո փրկվել է … Read more

Եվրոպայում ԱՄՆ դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ են

Եվրոպայում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունների դիմաց մի քանի հարյուր մարդ է հավաքվել՝ Վենեսուելայում իրականացված գործողության դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար։ Ամստերդամում Ձախակողմյան կուսակցությունների և կոմունիստական ​​շարժումների ներկայացուցիչները մասնակցում են ԱՄՆ գլխավոր հյուպատոսության դիմաց անցկացվող բողոքի ցույցին՝ ոստիկանության ուժեղ պաշտպանության ներքո: Նրանց պաստառների վրա գրված է. «Ձեռքերը հեռու Վենեսուելայից», «Դուք չեք կարող խուսափել միջազգային արդարադատությունից» և «Լատինական … Read more

Բեռլինում արտակարգ դրություն է հայտարարվել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով

Շաբաթ օրը Բեռլինի հարավ-արևմուտքում մոտ 45,000 տնային տնտեսություն և 2,200 բիզնես օբյեկտ մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ մալուխային կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառով, հայտնել է Stromnetz Berlin օպերատորը: Կիրակի առավոտյան էլեկտրաէներգիան վերականգնվել է մոտ 7000 տնային տնտեսությունում: Բեռլինի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել մայրաքաղաքի հարավ-արևմուտքի մի քանի շրջաններում: Ավելի վաղ Բեռլինի քաղաքապետը հայտարարել էր, … Read more

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շնորհավորում է հայերի Ամանորը. «Ամեն ինչ լա’վ է լինելու, չկասկածե’ք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հրապարակել է Բաքվի բանտում գտնվող Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը։ Մանրամասները՝ տեսանյութում

Ապրեք հրաշքի սպասումով․ Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը՝ Բաքվի բանտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հրապարակել է Բաքվի բանտում գտնվող Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը։ Մանրամասները՝ տեսանյութում

Ալիևը ԱՄՆ կոնգրեսականներին հայտնել է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների մեկնարկի մասին և կոչ արել չեղարկել 907-րդ ուղղումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը այս համատեքստում ընդգծել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ադրբեջանով Ռուսաստանից և Ղազախստանից ցորենի մատակարարումները։ Նա հույս է հայտնել, որ «TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային … Read more

Որպես անհետ կորած որոնվում է Գայանե Ջումանովան

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»։ Աղբյուրը`   ՀՀ ՆԳՆ ոստիկանություն