Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևը՝ ԱՄՆ պատվիրակությանը

Հունվարի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ սենատորներից կազմված պատվիրակությանը։

Հյուրերը շնորհավորել են պետության ղեկավարին՝ անցյալ օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։

Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը այս հարցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը առաջ մղելու համար:

Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ՝ պետության ղեկավարը կարևորել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի մատակարարումը Հայաստան Ադրբեջանի միջոցով: Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment