Եթե Իրանը կրակ բացի․ մենք պատրաստ ենք գործել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանում օրեր շարունակ իրականացվող բողոքի ակցիաներին ու անկարգություններին։Նա մասնավորապես գրել է․ «Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը, ցավոք, նրանց սովորական ռեժիմն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք և պատրաստ ենք գործել»։