Թրամփի հայտարարությունը լիովին անընդունելի է. Գրենլանդիայի վարչապետ

Նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը: «Այժմ Գրենլանդիայի շուրջ ռուսական և չինական նավեր են», – ասել է Թրամփը: Նրա կարծիքով՝ Եվրոպական միության շահերից ևս բխում է, որ Գրենլանդիան անցնի Միացյալ Նահանգների տիրապետության տակ:   Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն, … Read more

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 43/2): ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած կրկնակի ստուգման արդյունքում արձանագրվել է, որ այս հանրային սննդի օբյեկտում նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։

Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից

2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս … Read more

«Կարծես թե Կարակասում ռուսական ՀՕՊ համակարգն այդքան էլ լավ չէր աշխատում». Փենթագոնի ղեկավար

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած ամերիկյան ռազմական գործողությունները՝ հեգնական դիտողություն անելով ռուսական ՀՕՊ համակարգերի աշխատանքի վերաբերյալ։ «Երեք գիշեր առաջ մեր լավագույն ամերիկացիներից մոտ 200-ը մտել են Կարակասի կենտրոն։ Կարծես թե ռուսական ՀՕՊ համակարգն այդքան էլ լավ չէր աշխատում, այնպես չէ՞», – նշել է Փենթագոնի ղեկավարը։

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը, խաթարել եկեղեցական կարգը, այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդը։ «2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր … Read more

««Թրամփի ճանապարհի» բացման վերաբերյալ այլևս կասկած չկա». Ալիև

Այլևս կասկած չկա, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» (Թրամփի ճանապարհ) կբացվի, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։«Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքացիները կասկած չունեն, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Դրա անվանումը կարող է փոխվել, բայց էությունը մնում է նույնը։ Այսպիսով, բոլոր հարցերը, որոնք մենք պետք է լուծեինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման … Read more

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Փաշինյանի նախաձեռնությանը

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցում ընթացող զարգացումներին և իր դիրքորոշմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հարգանքների հավաստիքն է հայտնել Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more

Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանա Ամորիմը ՄՅՈւ-ից հեռացվելու համար — Armsport.am

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը ժամեր առաջ հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, զգալի փոխհատուցում կստանա աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ խզման համար. հայտնում է talkSPORT-ը։ Մասնագետը «կարմիր սատանաների» հետ աշխատել է 2024 թվականի նոյեմբերից և թիմը լքել 2026 թվականի հունվարի 5-ին։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Որպես հրաժարագին՝ նա կստանա 10.05 … Read more