IRF գագաթնաժողովումում ներկայացրել եմ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունները․ Արամ Վարդևանյան

Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում անցկացվում է ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։ Գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ելույթի ընթացքում, հենց այն պահին, երբ ներկայացնում էի Արցախում իրականացված էթնիկ զտման հանգամանքները, երբ ավելի քան 120․000 մեր հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց տները, հարազատների գերեզմանները՝ զրկվելով նաև եկեղեցիներ … Read more

«Պեպո 90»․ ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում. Լուսանկարներ

Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող … Read more

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի … Read more

Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի. Հարութ Սասունյան

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների … Read more

Անհնարին է կատարել մի դատական ակտ, որի մասին տեղեկանալու ես 1 շաբաթ հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իր նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդմանը։ Radar Armenia-ի հետ զրույցում Հարությունյանը պատմում է, որ  իրեն մեղադրում են միջանկյալ դատական ակտը չկատարելու մեջ այն դեպքում, երբ տվյալ դատական ակտի մասին տեղեկացվել են դրա կայացումից շուրջ մեկ շաբաթ անց։ «Դատարանի կողմից կայացվել է միջանկյալ … Read more

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը – Live News

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ ուրբաթ օրվա բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ ցանկանալով, որ դրանք տեղափոխվեն Օման, հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի՝ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել միայն Միացյալ Նահանգների հետ, և ոչ թե մի քանի արաբական և մուսուլմանական երկրների հետ, որոնք ներկա են լինելու որպես դիտորդներ։

Հայաստանում կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։ Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական … Read more

The Times of Israel. Ուիտկոֆը և Նեթանյահուն բանակցություններ են վարում Երուսաղեմում

ԱՄՆ նախագահի խաղաղապահ գործողությունների հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Երուսաղեմում հանդիպում է անցկացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցում են նաև Իսրայելի անվտանգության ծառայությունների ղեկավարները։ Ուիտկոֆի այցը Իսրայել տեղի է ունենում Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվական կայքը, … Read more