Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով իր նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդմանը։
Radar Armenia-ի հետ զրույցում Հարությունյանը պատմում է, որ իրեն մեղադրում են միջանկյալ դատական ակտը չկատարելու մեջ այն դեպքում, երբ տվյալ դատական ակտի մասին տեղեկացվել են դրա կայացումից շուրջ մեկ շաբաթ անց։
«Դատարանի կողմից կայացվել է միջանկյալ դատական ակտ, որով արգելվում է Երևանի քաղաքապետարան մրցութային գործընթաց նախաձեռնել։ Եվ շատ դժվար է իրականում, ավելի շուտ կասեմ՝ անհնարին է կատարել մի դատական ակտ, որի մասին տեղեկանալու ես մեկ շաբաթ հետո»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
