The Times of Israel. Ուիտկոֆը և Նեթանյահուն բանակցություններ են վարում Երուսաղեմում

ԱՄՆ նախագահի խաղաղապահ գործողությունների հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Երուսաղեմում հանդիպում է անցկացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նեթանյահուի գրասենյակի աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցում են նաև Իսրայելի անվտանգության ծառայությունների ղեկավարները։

Ուիտկոֆի այցը Իսրայել տեղի է ունենում Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիտկոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Axios-ի փոխանցմամբ՝ երկու կողմերը կքննարկեն «հնարավոր միջուկային համաձայնագիրը»։ Իր հերթին, TASS-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Ստամբուլում հնարավոր հանդիպումը դեռևս պաշտոնականացված չէ և դեռևս մշակվում է։

Leave a Comment