«Ի՞նչ գիտեք, որ պարգևավճարները բարձրաստիճան պաշտոնյաների համար աստղաբաշխական թվեր են։ Իրենց համար դա, կարող է, գրպանի ծախս է». Դերենիկ Մալխասյան

«Վա՛յ էն պետությանը, որն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնեին։ Եվ վա՛յ էն հասարակությանը, որը հանդուրժում է, որ նման աստղաբաշխական թվերով պարգևավճարներ ու հավելավճարներ ստանան այն պաշտոնյաները, որոնք իրոք արժանի չեն»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ «Հայելի» ակումբում, խոսելով ձմռանը ցրտահարվող անվճարունակ թոշակառուների առկայության պայմաններում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին․ «Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում երկաթուղային աղետի մասին լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին կորցրած ընտանիքներին և շուտափույթ և լիարժեք ապաքինում մաղթում այս ողբերգական վթարից տուժածներին»: Հիշեցնենք՝ Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ։ Միջադեպը տեղի է ունեցել … Read more

Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը

Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից: Այս մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։ «Մոլդովան սկսել է Անկախ Պետությունների Համագործակցությանն իր անդամակցության հիմքը կազմող երեք հիմնական համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը։ … Read more

Ադրբեջանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ: «Դրականորեն են գնահատվել … Read more

«Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում (գ. Ազատ) երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց 15 զինծառայողի կյանք, թեև գտնվում է դատական քաշքշուկի փուլում, մարդկային ճակատագրերն արդեն խարխլված են, իսկ բանակում առկա խորքային խնդիրները շարունակում են մնալ օդում կախված։Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում … Read more

ՌԴ ՔԿ-ն Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հաղթանակի 80 տարի» հուշամեդալով

https://arm.sputniknews.ru/20260119/rd-qk-n-margarita-simvonjanin-pargevatrel-e-haghtanaki-80-tari-hushamedalvov-97909559.html ՌԴ ՔԿ-ն Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հաղթանակի 80 տարի» հուշամեդալով ՌԴ ՔԿ-ն Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հաղթանակի 80 տարի» հուշամեդալով Sputnik Արմենիա Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանդիպել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 19.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-19T22:11+0400 2026-01-19T22:11+0400 2026-01-19T22:12+0400 ռուսաստան մարգարիտա սիմոնյան պարգև բարսեղյան հուշամեդալ ալեքսանդր բաստրիկին հայրենական մեծ պատերազմ https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93687888_0:117:2950:1777_1920x0_80_0_0_b4eaee552d2d3870f56aaab7a2923bb4.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի … Read more

Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին Հալաբյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հունվարի 8-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ … Read more

Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում. Նարեկ Կարապետյան

Վաղը «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ներկայացնելու է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը։ Շնորհանդեսի շրջանակներում նախատեսվում է  նաև պանելային քննարկում և հարցուպատասխան՝ տնտեսագետների և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկաների հարցերին պատասխանելու է նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Տնտեսական ծրագրի ազդարարմանն ընդառաջ՝ Նարեկ Կարապետյանն ընդգծում է. «Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը … Read more