
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ: «Դրականորեն են գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները: Նշվել է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը», — ասվում է հայտարարության մեջ:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ Մարկո Ռուբիոն իր գոհունակությունն է արտահայտել նաև Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումների կապակցությամբ՝ համարելով այն կարևոր քայլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված պատմական խաղաղության համաձայնագրի համար։