Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Երևանում դեկտեմբերի 7-ին կլինի +6

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը և 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։ Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, ​​​​​​​մարզերում դեկտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների … Read more

Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների – Armenia Today

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 381,5 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,36 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444,45 դրամ (նվազել  է 0,23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,97 դրամ (աճել է 0,03 դրամով):

Նոր Խարբերդում կոյուղին լցվում է մարդկանց տներ․ համայնքապետն ու վարչական ղեկավարը հանցավոր անգործությա՞ն են մատնված

Ինչպես հայտնել էինք՝ Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչները դիմել էին Araratnews-ին՝ ահազանգելով գյուղում ստեղծված հակասանիտարահիգիենիկ ծայրահեղ վիճակից։ Բնակիչները մեզ նոր լուսանկերներ ուղարկել, որոնցից պարզ երևում է, որ կոյուղու ամբողջ կեղտը լցված է փողոցներ ու մարդկանց տներ, իսկ համայնապետարանը հանցավոր անգործության է մատնված։ Բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրավապահ մարմիններին՝ համայնքն ազատելու ազատազրկման … Read more

«Մեր խնդիրն է ստիպել, որ միջազգային կառույցները չլռեն և հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին, որոնց հիման վրա ԵՄ-ն ստեղծվել է»․ Դավիթ Ֆիդանյան

«Այսօր՝ փաշինյանական վարչախմբի օրոք, մենք տեսնում ենք, որ ճնշումների նոր շրջափուլ է սկսվել, և այդ համատեքստում անհասկանալի է մնում ԵՄ լռությունը։ Այսօր ԵՄ-ն լռում է Փաշինյանի իշխանության օրոք համատարած բռնաճնշումների, խոսքի ազատության դեմ սահմանափակումների և ակնհայտ քաղաքական կալանավորման համատեքստում: Այն ԵՄ-ն, որը 20-րդ դարում է ստեղծվել ժողովրդավարական արժեքների հիման վրա, այն ԵՄ-ն, որը ժողովրդավարության և … Read more

Ադրբեջանի համար ժամանակը մեծ նշանակություն ունի. Նավասարդյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքի և  մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին։ Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Բաքուն նկատի ունի նաև այլ սցենարների զարգացում, այսինքն, վերականգնման ճնշումների մարտավարությունը Հայաստանի նկատմամբ, և կան թեմաներ, որոնք առանձնանում են այդ ճնշումն իրագործելու տեսակետից, և դրանցից մեկը ադրբեջանցիների՝ … Read more

«Սա խաղաղության օրակարգ չէ». Սուրեն Սուրենյանց | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ինչի՞ մասին է Ալիևի այսօրվա հայտարարությունը.     Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է իբրև «Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։     Սա խաղաղության օրակարգ չէ։      Սա Հայաստանի տարածքի փաստացի վերաձևման վերաբերյալ պահանջ է, որի խորքային նպատակը կարող է լինել հայ–ադրբեջանական համակեցության որևէ ձև՝ Հայաստանի ներկայիս տարածքում։     Այս հայտարարությունն … Read more

«Եվրատեսիլ 2026»-ի ճգնաժամ. Իսրայելը կմասնակցի մրցույթին՝ դառնալով 4 երկրի չմասնակցելու պատճառ

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները թույլատրել են Իսրայելին մասնակցել 2026 թվականի մրցույթին․ գրում է Euronews-ը։ Հիշեցնենք, որ Իսրայելի մասնակցության հարցը քննարկման առարկա էր դարձել այն բանից հետո, երբ Իսրայելի մասնակցության դեպքում Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Նիդեռլանդները սպառնացել էին բոյկոտել 2026 թվականի մրցույթը։ Բոյկոտի պատճառը Գազայի պատերազմում Իսրայելի գործողություններն են։. Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կայացրած որոշման … Read more

Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար պատվիրակությանը – Նորություններ 05.12.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է … Read more

«Ո՞նց կարող եք անորակ ու էժան գործեր հորինել ու կարել»․ Սոֆյա Հովսեփյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չէ, ես անմեղսունակից էլ ավել բան չեմ սպասում, լավ, իսկ ԱԱԾ և ՔԿ աշխատող, որպես մարդ, քեզանից չես զզվում, որպես մասնագետ, հեչ էդ պագոնիդ պատիվը քեզ չի՞ ճնշում, ո՞նց կարող ես էդ մակարդակի անորակ ու էժան գործեր հորինել ու կարել:      Հա, բայց էսքա՜ն օ՞դ, չեք խեղդվում…»։