Ընդգծվել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Նախագահը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան, ինչպես նաև Ռումինիայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առիթով, մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ շարունակելու … Read more
FLYONE ARMENIA-ի թռիչքներն իրականացվում են անխափան և ըստ նախնական չվացուցակի — MediaNews
Airbus ինքնաթիռների ծրագրային ապահովման խնդիրները մի շարք միջազգային ավիաընկերությունների չվացուցակներում հանգեցրել են ուշացումների և չեղարկումների՝ Airbus A320 դասի մոտ 6000 ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր կասեցման պատճառով: Այս մասին տեղեկացրել է ավիաընկերությունը՝ հայտնելով, որ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի վրա խնդիրը չի տարածվել, և ավիաընկերությունը շարունակում է իրականացնել չվերթերն ըստ ժամանակացույցի` ապահովելով ուղևորների և բեռների անվտանգ ու հուսալի … Read more
22-ամյա երիտասարդը 102–րդ ռազմաբազայի կրակադաշտի տարածք է մտել եւ պայթյունի հետեւանքով վնասվածք ստացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ով այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել … Read more
Արցախի թեմական խորհրդում անակնկալ է եղել վարչապետի հետ հանդիպած Վրթանես սրբազանի քայլը
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հայտարարությամբ ոչ թե մեղմեց արցախցիների զայրույթը, այլ ավելի բորբոքեց, «Ազատությանն» ասաց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը: «Ինքը ներողություն չի խնդրել, որը էլ ավելի է վրդովվեցրել», – ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր … Read more
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել․ «Ազատություն»
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել: Շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ, գրում է «Ազատություն»-ը: Ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասներն՝ ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: «Սկզբունքը շարունակում է մնալ նույնը. … Read more
Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է․ ՀՀ նախագահը՝ Լիբանանի դեսպանին
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Նախագահն իր խոսքում շեշտել է երկու երկրների և ժողովուրդների պատմական առանձնահատուկ կապերը և ջերմությունը։ Դեսպանը շնորհակալություն … Read more
Ավելի շատ բան է ջրի երես դուրս գալու. Կտրիճի հեռանալու հետհաշվարկը սկսված է, պրոցեսներ կան. Ստեփանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծում է, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռանալու հետհաշվարկը սկսված է: Ըստ նրա՝ 10-ից ավելի եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հայտարարությունը և վարչապետի հետ հանդիպելը փաստում են, որ պրոցեսներ կան: «Քանի գնում է, այնքան շատ բաներ են ջրի երես դուրս գալիս: Արշակը, շատ հարմար դիրքավորվելով, ասում է, որ իրեն … Read more
«ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողով
ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 2-5-ը կանցկացվի «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը: Նախարարությունից հայտնում են, որ համաժողովն իրականացնում է «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանային հատվածի տեսասրահում: … Read more
Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով 22-ամյա երիտասարդ է վիրավորվել
Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական … Read more