«Ինքը ներողություն չի խնդրել, որը էլ ավելի է վրդովվեցրել», – ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր առաջնորդը հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Հայտարարությունն արեց, բայց ներողություն չխնդրեց: Վրթանես սրբազանը պարզաբանեց, թե Փաշինյանին հանդիպել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ և այդ հանդիպումն առնչություն չունի Արցախի խնդրի ու արցախցիներին հուզող հարցերի հետ։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը գրել է. «Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները»: