Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հասել է այնպիսի կետի, որ սպառնում է Սև ծովի անվտանգությանը․ Էրդողան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հասել է այնպիսի կետի, որ այն ակնհայտորեն սպառնում է Սև ծովի անվտանգությանը, ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Ուրբաթ օրը մեր տնտեսական գոտում առևտրային նավերի վրա հարձակումները ազդանշան են լարվածության սրման»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Սև ծովում հարձակման հետևանքով 2 նավ էր այրվել։

ՆԱՏՕ-ն կարող է «ավելի ագրեսիվ» դառնալ Ռուսաստանի հիբրիդային հարձակումներին հակազդելու հարցում

ՆԱՏՕ-ն քննարկում է Ռուսաստանի հիբրիդային հարձակումների՝ կիբերհարձակումների, սաբոտաժի և օդային տարածքների խախտումների դեմ ավելի ագրեսիվ արձագանք ընդունելը, ասել է դաշինքի զինվորական կոմիտեի նախագահ Ջուզեպե Կավո Դրագոնեն։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ներկայում հիմնականում արձագանքում է սպառնալիքներին, բայց հնարավոր է անցնի կանխարգելիչ և ավելի ակտիվ մոտեցման։ ՆԱՏՕ-ն արդեն իրականացրել է «Baltic Sentry» առաքելությունը՝ ռազմածովային և օդային … Read more

ԱԺ նախագահը և հույն գործընկերները քննարկել են երկկողմ օրակարգը

Քաղաքականություն 01.12.2025 | 21:29 Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստան–Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ՝ քննարկելով միջխորհրդարանական համագործակցության և երկկողմ օրակարգի հարցեր։ «Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ:Զրուցակիցները քննարկել … Read more

Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Սպորտ » Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ) Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել Վարշավայում կայացած աշխարհի առաջնությունում․ ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել Վարշավայում կայացած աշխարհի առաջնությունում։ Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 6 … Read more

Էրդողանը կմեկնի Իրան | Hayastan.news

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան այցի ամսաթիվը որոշելու ուղղությամբ։ «Թուրքիայի նախագահի Իրան այցի վերաբերյալ համակարգումն ընթացքի մեջ է, ուղևորությունը համաձայնեցված է։ Իմ գործընկերները քննարկում են ուղևորության ճշգրիտ ամսաթիվը՝ ժամկետները որոշելու համար»,- ասել է Բաղային, հայտնել է Mehr գործակալութունը։ Hayastan.news-ը` Telegram-ում

Փոփոխություններ` ծանրամարտի մեծահասակների հավաքականում | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաշիկ Ալավերդյանը չի գլխավորի Հայաստանի ծանրամարտի հավաքականը, հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ «Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում: Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին … Read more

Dawn. Իսլամաբադի և Քաբուլի միջև սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցությունները արդյունք չեն տվել

Սահմանային իրավիճակը կարգավորելու վերաբերյալ Պակիստանի և Աֆղանստանի պաշտոնյաների միջև վերջերս կայացած բանակցությունները կրկին արդյունք չեն տվել։ Այս մասին հաղորդում է Dawn-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նոյեմբերի 30-ին Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Ռիադում կայացած Պակիստանի և Աֆղանստանի միջև փակ դռների հետևում կայացած բանակցությունները չեն կարողացել առաջընթաց ապահովել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Իսլամաբադը և Քաբուլը ճկունություն չեն … Read more

Ադրբեջանի ժողճակատի առաջնորդը՝ ճաղերի ետևում. Քերիմլին ու նրա կուսակիցը կարող են ցմահ ազատազրկման դատապարտվել. «Ազատություն»

Ադրբեջանում երկու օր շարունակված անորոշությունից հետո լրատվամիջոցները հաղորդեցին՝ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին գտնվում է Պետական անվտանգության ծառայության մեկուսարանում։ Մինչ այդ՝ շուրջ երկու օր, ո՛չ հարազատները, ո՛չ կուսակիցները նրա գտնվելու վայրը չգիտեին․ հայտնի էր միայն, որ իրավապահներն անցած շաբաթ օրը խուզարկել էին ընդդիմադիր առաջնորդի բնակարանը։ «Ոստիկանները թակել են դուռը, հարևանի անունը տվել ու … Read more

Սկսում ենք պատգամավորի թեկնածուների գրանցման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «ՔՊ Վարչության արտահերթ նիստ. սկսում ենք պատգամավորի թեկնածուների գրանցման գործընթացը»։   Դիտումների քանակ1

Եկատերինբուրգում իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանակում նորանաշանակ ղեկավարի

Եկատերինբուրգում իրավապահ մարմինները ձերբակալել են Վիդադի Մուստաֆաևին, ով իրեն հռչակել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նոր առաջնորդ։ Ձերբակալությանը մասնակցել են հատուկ նշանակության ջոկատայիններ,  Մուստաֆաևը կասկածվում է խարդախության մեջ։ Այս մասին URA.RU-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մուստաֆաևի դեմ մեղադրանքները ծագել են նրա նախկին փաստաբանի կողմից նրա դեմ բողոք ներկայացնելուց հետո։ Նա, իբր, իրավապահ մարմիններին … Read more