Որոշվել է ոստիկանության 4 ծառայողի ազատել աշխատանքից, 2-ին՝ տալ խիստ նկատողություն

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար … Read more

«Պետք է վերանայել նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերը»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյա՛ն, պետք է վերանայել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պոլիկլինիկաների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի, սպորտի, շախմատի դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը։ Արդարացի չի, երբ նոր ստեղծվող «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները ավելի բարձր, ավելի շատ են վարձատրվելու՝ … Read more

«Արզնի կաթնամթերք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

«Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է արտադրվում։ Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության ատեսչական մարմնի մամուլի ծառայությունից։ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ատեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, … Read more

Ֆրանսերեն նոր գիրք, որ ցավոք, գուժում է Հայաստանի վախճանը․ Լուսանկար ·

Ֆրանսերեն նոր գիրք, որ ցավոք, գուժում է Հայաստանի վախճանը, ներկայացնում եմ հայերեն թարգմանությամբ վերանայումը, բնօրինակը ստորև։ Նոր պատերազմ է սպառնում Հայաստանին, ինչի մասին հստակորեն վկայում են Ադրբեջանի և Թուրքիայի մտահոգիչ աշխարհաքաղաքական նախագծերը, և ինչի մասին վկայում է նրանց շարունակական ճնշումը երկու հազարամյա քրիստոնեական անկլավ Լեռնային Ղարաբաղի վրա։Հարցն այլևս այն չէ, թե արդյոք այս պատերազմը տեղի … Read more

Աշխարհում ոսկով պահվող պետական պահուստները․ ովքեր են առաջատարները և ինչ արժույթներով են պահվում ազգային ռեզերվները

Գլոբալ անորոշությունների պայմաններում ոսկին շարունակում է մնալ պետությունների ֆինանսական անվտանգության առանցքային գործիքը․ վերջին տասնամյակում կենտրոնական բանկերը զգալիորեն ավելացրել են թանկարժեք մետաղով պահվող իրենց ռեզերվները՝ փորձելով նվազեցնել արժութային ռիսկերն ու բարձրացնել ֆինանսական կայունությունը։ Ո՞ր երկրներն են առավել մեծ ոսկու պահուստներ կուտակում Վերջին տարիների տվյալներով ամենաշատ պետական ոսկու պաշարներ ունեցող երկրներն են՝ ԱՄՆ – ամենամեծ … Read more

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ պետական բռնագրավում, որն ավերում է Հայաստանի տնտեսական հիմքերը

Քաղաքականություն 1 Դեկտեմբեր, 2025 10:41 Իշխանությունների ճնշման ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան՝ այն վերածելով քաղաքական նպատակներով օգտագործվող «գործիքի» առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։ Հանձնաժողովի նիստը պարզապես ձևականություն էր․ գույքը փաստացի բռնագրավելու որոշումը կայացված էր դեռ նիստից առաջ։ Լիցենզիայի չեղարկումն իր էությամբ … Read more

Հռոմի Պապն աղոթել է Ստամբուլի հայկական եկեղեցում և ողջույն հղել Գարեգին Բ–ին

1 դեկտեմբերի 2025 – 10:40 AMT PanARMENIAN.Net – Հռոմի պապ Լեոն 14-րդը Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ողջույն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի հայ առաքելական համայնքին: Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել դարերի ընթացքում հայ ժողովրդի «խիզախ քրիստոնեական վկայության» համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետը նշել է, որ այն … Read more