
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյա՛ն, պետք է վերանայել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պոլիկլինիկաների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի, սպորտի, շախմատի դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը։ Արդարացի չի, երբ նոր ստեղծվող «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները ավելի բարձր, ավելի շատ են վարձատրվելու՝ քան թե վերը նշված հիմնարկների աշխատակիցները»։
Աղբյուրը` Արմենակ Դանիելյան