Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար

Հասարակություն 13.12.2025 | 19:44 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել՝ «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ալբերտին երկրպագելու համար։ Նա նաև հաջողություն է մաղթել Վրաստանը ներկայացնող ազգությամբ հայ Անիտա Աբգարյանին։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն … Read more

Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը – Live News

Չեխիան մտադիր չէ միջոցներ հատկացնել Ուկրաինայի ֆինանսավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մենք ոչինչ չենք երաշխավորի և գումար չենք հատկացնի։ Մենք միջոցներ չունենք այլ երկրների կարիքների համար։ Եվրոպական հանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ եղանակներ գտնի»,- նշել է նա։ Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Ուկրաինային 2026-2027 թվականներին ֆինանսավորելու … Read more

Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի մի հատվածի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 911 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ նշելով, որ 2024-2025 թթ.-ին Արմավիրի մարզում հիմնանորոգվել է 93 կմ ճանապարհ:

Եթե Թրամփի առջև հստակ դրվի Բաքվից մերոնց ազատելու խնդրանքը, հաջողության հավանականությունը մեծ է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքով ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։ Երկու հետեւություն մեզ համար. 1․Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հստակ, նպատակաուղղված կերպով եւ սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։ 2․Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, … Read more

Աշոցքի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

13 Դեկտեմբեր, 2025 19:00 Հասարակություն Դեկտեմբերի 13-ին՝ ժամը  17:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: … Read more

Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը. «Ա1+»

Հայաստանը պատրաստ է անցում կատարել պատասխանատու հանքարդյունաբերության նոր ստանդարտներին։ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ՝ Հայաստանը պաշտոնապես առաջին անգամ մասնակցել է Լոնդոնի հանքարդյունաբերական համաժողովին (London Mining Week / Resourcing Tomorrow)։ Այս հարթակը, որի ընթացքում են ձևավորվում մետաղների շուկայի հիմնական միտումներն ու ներդրումային քաղաքականությունները, կարևորագույն հնարավորություն է միջազգային ներդրողների ուշադրությանն արժանանալու համար։ Պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, … Read more

«Զգացի՞ք չէ՝ շների իրավապաշտպանները սաքունցներից լավ են աշխատում »

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Զգացի՞ք չէ՝ շների իրավապաշտպանները Սաքունցներից լավ են աշխատում ու շատ ավելի զգացմունքային են` քան կյանքեր խորտակողի, արքեպիսկոպոսներ բանտարկողի կողքին կանգնած դուդուկչի իրավապաշտպանները, որ ժամանակին ոհմակով էին գործում իրար հետ պասերով»։  

Ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումը Վորոնեժում ադրբեջանցիների է ձերբակալել

Ռուսաստանի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը Վորոնեժի մարզում ադրբեջանցիների է ձերբակալել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաև քրեական աշխարհում հայտնի Նիյազ Զախիդովը, ով վերահսկում է Ալեքսեևսկիի շուկան։ Ըստ տեղեկությունների, Զախիդովի ռուսական անձնագիրը նույնպես առգրավվել է, և նա ուղարկվել է անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կալանավայր։

Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին

Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում տեղի է ունեցել «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությունը: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը գնահատվում է մոտ 130 մլն դոլար: Ծրագիրն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։ Այդ մասին սոցցանցում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Դիտումների քանակ9

Կրակել է ինքն իր գլխին. մեծ ծածկադմփո՞ց, թե՞ մահերի նվազում՝ բանակում – 5tv

Նորից զոհ կա բանակում: Ոչ կանոնադրային հարաբերությունների՞, թե՞ ավելի արատավոր բարքերի զոհ է Սմբատ Մհերի Կիրակոսյանը: Պաշտպանության նախարարությունը չի հայտնում անգամ, թե որտեղ՝ դիրքու՞մ, թե՞ զորամասում է գտնվել նրա դին: Քննչական կոմիտեն հորդորում է բավարարվել հաղորդագրությամբ, թե ժամկետային զինծառյողը կրակել է իր գլխին: Իրավապաշտպանները հույս չունեն, թե քննությամբ ավելին կպարզվի: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անկախ … Read more