Ռուսաստանի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը Վորոնեժի մարզում ադրբեջանցիների է ձերբակալել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաև քրեական աշխարհում հայտնի Նիյազ Զախիդովը, ով վերահսկում է Ալեքսեևսկիի շուկան։
Ըստ տեղեկությունների, Զախիդովի ռուսական անձնագիրը նույնպես առգրավվել է, և նա ուղարկվել է անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կալանավայր։
