Նորից զոհ կա բանակում: Ոչ կանոնադրային հարաբերությունների՞, թե՞ ավելի արատավոր բարքերի զոհ է Սմբատ Մհերի Կիրակոսյանը:
Պաշտպանության նախարարությունը չի հայտնում անգամ, թե որտեղ՝ դիրքու՞մ, թե՞ զորամասում է գտնվել նրա դին:
Քննչական կոմիտեն հորդորում է բավարարվել հաղորդագրությամբ, թե ժամկետային զինծառյողը կրակել է իր գլխին: Իրավապաշտպանները հույս չունեն, թե քննությամբ ավելին կպարզվի: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անկախ փորձագետների համոզմամբ, կոծկում է ոչ միայն բանակում առանձին մահվան դեպքերը, այլև վիճակագրությունը: