Ոսկերիչների փողոցը ժամանակավոր փակ կլինի (PAN.am)
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ոսկերիչների փողոցը փակ կլինի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշված ժամանակահատվածում փողոցը փակ կլինի ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն։ Կառավարությունը COP17 համաժողովին ընդառաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման նպատակով կհատկացնի 545․5 մլն դրամ։ Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։