Դատապարտյալին ատամնաբույժի մոտ էին տարել․ զուգարանի բաքում հայտնաբերվել է 2 փաթեթ՝ թմրանյութանման զանգվածով

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գործող ատամնաբուժական կենտրոն: Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում դատապարտյալը ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից: Մուտք գործելուց առաջ ծառայողները, օրենքով սահմանված կարգով, իրականացրել են ակնադիտական զննություն, ինչի արդյունքում զուգարանակոնքի ջրի բաքի տեսանելի հատվածում հայտնաբերել են սպիտակ, կպչուն ժապավենով ամրացված սև փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով: Փաթեթներից մեկում … Read more

Հայտնաբերվել է ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում՝ զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին 59-ամյա Գավառի բնակչի երկու ազգականներին։ … Read more

Մբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակը

7 Սեպտեմբեր, 2026 23:00 Սպորտ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարելու և 2026 թվականի «Ոսկե գնդակին» արժանանալու հավակնությունների մասին։ «Ո՞ւմ կհանձնեի «Ոսկե գնդակը»։ Ես այն կտայի ինքս ինձ, և դա գողություն չէր լինի։ Սա անհատական մրցանակ է, որտեղ հաշվի է … Read more

ԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունը

ԱՄՆ-ը ուսումնասիրում է այս ձմռանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի ժամանակավոր թուլացման հնարավորությունը՝ միաժամանակ ակնկալելով վերսկսել ավելի լայն խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին Axios-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է սեպտեմբերն ու հոկտեմբերն օգտագործել դիվանագիտական գործընթացը վերագործարկելու համար։ Հետագա շփումների հնարավոր հարթակներից մեկը կարող է լինել Նյու Յորքը՝ ՄԱԿ-ի Գլխավոր … Read more

Պատերազմների հետևանքով մազութի շուկան հայտնվել է ճնշման տակ

Երրորդ եռամսյակում աշխարհում մազութի պակաս է սպասվում։ Պատերազմների հետևանքով խաթարվել են նավթի վերամշակումն ու տանկերների երթևեկությունը, իսկ վերամշակող գործարանները նախապատվությունը տալիս են դիզելին, բենզինին և ավիավառելիքին։ Energy Aspects-ը կանխատեսում է, որ մազութի դեֆիցիտը երրորդ եռամսյակում կհասնի օրական 218 հազար բարելի։ Rystad-ի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում մատակարարումների խափանումների պատճառով մազութի շուկան կմնա խիստ սահմանափակված։ Ամենաշատը կարող է … Read more

Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի – armeniatoday.am

99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը, հայտնում է Հայաստանի ազգային կինոակադեմիան։ Ֆիլմը պատմում է Սելինի մասին, ով առաջին անգամ գալիս է Հայաստան ամուսնու՝ Արտոյի մահը օրինականացնելու։ Նա պարզում է, որ վերջինս ստել է իրեն, թե կռվել է պատերազմում, կորցրել ինքնությունը, թե նախկին ընկերներն իրեն … Read more

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը

7 Սեպտեմբեր, 2026 23:21 Միջազգային Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին նախատեսված 200 կիլոմետր երկարությամբ սահմանային պատնեշի կառուցումը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը՝ Նույյամաայի շրջանում։ Պատնեշի կառուցման մասին որոշումը Ֆինլանդիայի իշխանությունները կայացրել էին 2022 թվականի հոկտեմբերին, իսկ աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի ապրիլին՝ երկրի … Read more

Երեխաներին մատուցվող բուժծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է ապահովագրության շրջանակում երեխաներին մատուցվող բուժծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի մասին:

Անպաշտպան ու անտեսված քաղաքացին` Բյուրեղավանի օրինակով

«Արփինե ջան մսրդիկ հոգնել են արդեն թե վեոլիային զանգելուց թե քաղաքային իշխանություններից դիմելուց։Աղջիկս ևս 3 օր է ջերմում է և փորացավ ունի։ Ոչ մի տեղ չենք դիմել գնել ենք դեղերը և տանը բուժվել։ Հավելեմ նաև, որ Բյուրեղավանի դեղատներում արդեն դեղորայքի դիֆիցիտ կա քանի որ վերջին 4 օրերին ահավոր շատ են եղել դեպքեր»: «Հենց հիմա տղայիս … Read more

Մեղադրանքում այլևս չկա պնդում, թե Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը. փաստաբան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում մեղադրական եզրակացությունից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ. հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ ներկայացված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ … Read more