Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի – armeniatoday.am

99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը, հայտնում է Հայաստանի ազգային կինոակադեմիան։

Ֆիլմը պատմում է Սելինի մասին, ով առաջին անգամ գալիս է Հայաստան ամուսնու՝ Արտոյի մահը օրինականացնելու։ Նա պարզում է, որ վերջինս ստել է իրեն, թե կռվել է պատերազմում, կորցրել ինքնությունը, թե նախկին ընկերներն իրեն դասալիք են համարում։

Ֆիլմում նկարահանվել են Կամիլ Կոտենը, Զառ Ամիրը, Հովնաթան Ավետիքյանը, Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը և ուրիշներ։

Անցած տարվա «Օսկար» մրցանակաբաշխության համար Հայաստանի ազգային կինոակադեմիան ընտրել էր նույն ռեժիսորի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը։

Leave a Comment