
Աղջիկս ևս 3 օր է ջերմում է և փորացավ ունի։ Ոչ մի տեղ չենք դիմել գնել ենք դեղերը և տանը բուժվել։ Հավելեմ նաև, որ Բյուրեղավանի դեղատներում արդեն դեղորայքի դիֆիցիտ կա քանի որ վերջին 4 օրերին ահավոր շատ են եղել դեպքեր»:
«Հենց հիմա տղայիս ջերմությունը 39-40 է, իսկ ես 3-րդ օրն է դեռ չեմ ապաքինվում»:
«Արփինե ջան կասե՞ք ինչ պետք է անենք թունավորման դեպքում, որպեսզի գոնե այս անգամ պատասխանատու մարմինները շարժվեն իրենց տեղից։ Մեր տանը 2 հոգի թունավորվել է, երեկոյան ջերմություն էլ կար, բայց բժշկի չենք դիմել, քանի որ ապարդյունա՝ նույն խնդիրը եղելա անցած անգամ, գնացինք, դեղ նշանակեցին, հիմա առանց գնալու գնեցինք դեղերը և օգտագործեցինք ու վստահ եմ՝ Բյուրեղավանի վարակվածների մեծ մասը նույն կերպա վարվում»:
Վերը տեղադրված գրառումները վերցրինք Արփինե Հովհաննիսյանի էջի մեկնաբանություններից, նման տասնյակ այլ մեկնաբանություններ ևս առկա են, դրանց հեղինակները Բյուրեղավանի մեր բնակիչներն են, որոնք դժբախտություն են ունեցել ընդամենը ջուր խմել ու թունավորվել: Այս մարդկանց մասին մտածող չկա, նրանք անտերության են մատնված, չկա պատասխանատվության ենթարկվող կողմ նրանց թունավորման համար, դեռ մի բան էլ այդ մարդկանց վրա են մուննաթ գալիս:
Այսօր Բյուրեղավանն է, վաղը կարող է լինել Աբովյանը, Կապանը, Ավանը, Շենգավիթը: Քաղաքացին պաշտպանված չէ իր իսկ պետության կողմից, չգիտի` ու՞մ դիմել, ի՞նչ անել ու սա այս իրավիճակում ամենացավոտ արձանագրումն է:
Անտերության մատնված մեր «Իրական Հայաստան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: