Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-րդ հաղթանակը տոնեց․ շախմատի համաշխարհային օլիմպիադա
Ուզբեկստանում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց։ Մեր տղաները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին շվեդներին։ Հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Էրիկ Բլոմքվիստի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը որ-ոքի արդյունք գրանցեցին։ Հայաստանի հավաքականը երեք մրցափուլում էլ հաղթանակ է տարել և 6 միավորով առաջատարների խմբում է։