«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

1 Սեպտեմբերի, 2026 «Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Սեւանում հրահանգել է թիմակիցներին, որ մինչեւ իր վերադարձը Բիշկեքից ոչ մի հակառուսական հայտարարություններ, այդ թվում Տիգրանաշենի թեման չդնել-չվերցնել։ «Ես կգամ իտոգ կտամ, հետո կհասկանանք, չլնեմ-չիմանամ ես Շանհայում նստած Դուք ստեղ օյինբազ ելույթներ ունենաք, թայմ աութ երկու օր»,-ըստ լուրերի ասել է Փաշինյանը թիմակիցներին։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ … Read more

Թրամփը պարահրապարակ է կառուցում Սպիտակ տանը

ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ Սպիտակ տանը 400 միլիոն դոլար արժողությամբ պարասրահի կառուցումը կարող է շարունակվել։ Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամն իր դատական հայցում պնդում էր, որ նախագահը չունի միանձնյա լիազորություններ նման շինարարություն սկսելու համար։ Ձայների մեծամասնությամբ (5 ընդդեմ 4-ի) ընդունված որոշման արդյունքում դատավորները բավարարել են Թրամփի վարչակազմի միջնորդությունը՝ կասեցնելով ստորին ատյանների դատարանների որոշումները, … Read more

Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ․ Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին … Read more

Ռուսաստանի ԱԳՆ-ն Շվեդիային պահանջներ է ներկայացրել

Ռուսաստանը Շվեդիայից պահանջել է քայլեր ձեռնարկել դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ կապված, սակայն Ստոկհոլմը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված… Ռուսաստանը Շվեդիայից պահանջել է քայլեր ձեռնարկել դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ կապված, սակայն Ստոկհոլմը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական առաջին … Read more

Մենք ռուս գործընկերներին առաջարկում ենք վաճառել կոնցեսիոն կառավարման իրավունքը. Միրզոյան – Նորություններ 01.09.2026

Երկաթուղիների հարցով լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ թե՛ Հայաստանը շահի, թե՛ ռուս ընկերները չնեղանան։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանի երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի, մենք քննարկել ենք այդ հարցը, և, կարծես թե, ռուս գործընկերները չեն պատրաստվում իրականացնել անհրաժեշտ ներդրումները։ Ինչպե՞ս պետք … Read more

Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը

Ղրղզստանի մայրաքաղաքում սկսվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի հիմնական մասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը մեկ առ մեկ ընդունում է միջոցառմանը ժամանող առաջնորդներին։ Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գագաթնաժողովը կսկսվի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստով՝ «ՇՀԿ-ի 25 տարի. կայունության ամրապնդում, համագործակցության ընդլայնում, հետագա համատեղ զարգացման ուղղությամբ» … Read more

Սեպտեմբերի 1-ը խորհրդանիշն է իմաստության, ինքնակատարելագործման և մասնագիտական վերելքի նոր փուլի․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր

ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ սովորողներ, հարգարժա՛ն դասախոսներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը սրտանց շնորհավորում է ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը պարզապես տոնացուցային ամսաթիվ չէ․ այն խորհրդանիշն է իմաստության, ինքնակատարելագործման և մասնագիտական վերելքի նոր … Read more

Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում նկատելիորեն ակտիվացել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ հրապարակումները։ «Փաստ» օրաթերթը գրում է. Տեղեկատվական այս «ալիքը» հուշում է, որ քաղաքական ջերմաստիճանը քաղաքում աստիճանաբար մոտենում է եռման կետին, իսկ առաջիկայում կարող է մեկնարկել բավականին թեժ ու լայնամասշտաբ արշավ՝ ուղղված նրա հնարավոր առաջադրման դեմ։ Բաբայանի անվան շուրջ ստեղծված այս իրարանցման … Read more