«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Այս նկարը վառ ապացույցն է, որ կատալպան չի հարմարվում մեր կլիմային, ինչպես նաև ձիակասկը։ 2006-ին մեկ ոչ գնդաձև կատալպա տնկել էի համալսարանի ներսի բակում, պաշտպանված կանաչ սիզամարգում, որ ամռան ծաղկում լինի։ Բայց բույսը հուլիսից այրվում է ու շատ խեղճանում, ոռոգման նկատմամբ էլ խիստ պահանջկոտ է։ Հիմա … Read more

Սա իսկապես պատմական հնարավորություն է. Ադրբեջանից Հայաստանի հետ կապված հայտարարություններ են արվել

Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի պահից ի վեր մենք փաստացի ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարել է Հատուկ հանձնարարություններով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել … Read more

Հայաստանի հետ զարգանում են առևտրատնտեսական կապերը և հաղորդակցային նախագծերը․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային վերակառուցման համար մարդասիրական ականազերծում. անվտանգ համայնքների համար գերազանցության չափանիշների սահմանում» թեմայով 4-րդ միջազգային համաժողովում։ Նրա խոսքով, կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը … Read more

Էդվարդ Ասրյանը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամասերից մեկը

Սեպտեմբերի 3-ին՝ վաղ առավոտյան, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամասերից մեկը, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացման ընթացքին:

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրեժ Մխիթարյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակման կասկածյալները ՌԴ քաղաքացիներ են

Գերմանական Լայպցիգի օդանավակայանում օգոստոսի 5-ի գիշերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման մեջ գերմանացի քննիչները կասկածում են երկու անձի, որոնցից մեկը Ռուսաստանի և Լատվիայի քաղաքացիություն ունի, իսկ մյուսը՝ Ռուսաստանի և Բելառուսի, հաղորդում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը: Բելառուսի քաղաքացին ԵՄ է մուտք գործել ապրիլին Մինսկում Իտալիայի դեսպանատան տրամադրած տուրիստական Շենգեն վիզայով, հաղորդում են Süddeutsche Zeitung թերթը … Read more

Հայաստանի բանկային ռիսկերը․ Իրանի ճգնաժամը Հայաստանի համար այլևս միայն արտաքին քաղաքական խնդիր չէ

Իրանի տնտեսական ճգնաժամը մտել է նոր փուլ։ Ռիալը հատել է մեկ դոլարի դիմաց երկու միլիոնի շեմը, հուլիսյան գնաճը հասել է շուրջ 66 տոկոսի, իսկ Կենտրոնական բանկը պատրաստ է շուկա ներարկել մինչև երկու միլիարդ դոլար։ Այս միջոցը կարող է ժամանակավորապես սահմանափակել փոխարժեքի տատանումները, բայց չի լուծում հիմնական խնդիրը՝ արտարժութային եկամուտների կտրուկ անկումը։ Ամերիկյան ծովային շրջափակման պայմաններում … Read more

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից: «Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- … Read more

«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան (PAN.am)

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում, գրում է Sputnik Արմենիան: Այցի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։ Երկու երկրների առաջնորդները հանգամանալից քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը նշել է, որ Հայաստանում փոքր … Read more