Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ – armeniatoday.am

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության 1/8 եզրափակիչում հաղթել է ամերիկացի Լերներ Թիենին։

Հանդիպումն ավարտվել է հինգ սեթում՝ 7:5, 4:6, 6:7 (6:8), 6:1, 6:4 հաշվով։ Սեթերի հաշվով զիջելով 1:2՝ Խաչանովը կարողացել է փոխել խաղի ընթացքը և հաղթել վերջին երկու սեթերում։

Քառորդ եզրափակիչում Խաչանովը կմրցի 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսի հետ, որը նախորդ փուլում հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Leave a Comment