Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ 44–օրյա պատերազմից հետո նա մարզի մյուս համայնքապետերի հետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։ «Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ–ի հետ դաշինքով է գնում … Read more

Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը, վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի մեջ։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել Գյումրու … Read more

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզայի հետ: Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր: Առանձնահատուկ անդրադարձ է … Read more

ԵՄ-ն 114,7 միլիոն եվրո է հատկացրել Իսպանիային միգրանտների հոսքից հետո

Մարոկկոյից դեպի իսպանական Սեուտա էքսկլավ միգրանտների զանգվածային հոսքից հետո Եվրամիությունն Իսպանիային տրամադրել է 114,7 միլիոն եվրոյի չափով արտակարգ օգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը: Միջոցները նախատեսված են սահմանային հսկողությունը և անօրինական միգրանտների վերադարձի գործընթացը բարելավելու, ինչպես նաև Սեուտայում միգրանտների ընդունման հնարավորություններն ընդլայնելու համար։ Բացի այդ, ԵՄ-ի սահմանապահ գործակալությունը՝ Frontex-ը, … Read more

Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ … Read more

Մինչև 2100 թվականը Երկրի ցամաքի ավելի քան 40%-ը կարող է չորանալ

Գիտնականները կանխատեսում են, որ XXI դարի վերջին չորային տարածքները կարող են զբաղեցնել Երկրի ցամաքի ավելի քան 40%-ը՝ ներկայիս 38,58%-ի փոխարեն։ Մասնագետները վերլուծել են 1994–2023 թվականների կլիմայական տվյալները և կանխատեսումներ արել 2071–2100 թվականների համար։ Նրանց հաշվարկներով՝ չորային տարածքները կարող են ընդլայնվել մոտ 2,37 միլիոն քառակուսի կիլոմետրով, ինչը մոտավորապես հավասար է Ալժիրի տարածքին։ Ամենամեծ փոփոխությունները սպասվում են … Read more

«Սրբազան պայքարի» գործով ՔԿ փորձագետի կրթությունը հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ. նա պատմաբան է

«Սրբազան պայքար»-ի գործով այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դատարանում շարունակեցին հարցաքննվել «Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2 փորձագետներ։ Փորձագետները դատարան են հրավիրվել այս գործին առնչվող զենք-զինամթերքի վերաբերյալ իրենց տրամադրած եզրակացությունների կապակցությամբ։ Նրանցից մեկի՝ գլխավոր փորձագետ Համլետ Աղամալյանի մասնագիտական կրթությունը հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Բանն այն է, որ փորձագետն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի … Read more

Նիկոլի փարիզյան արկածները (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում

10 Սեպտեմբեր, 2026 18:52 Հասարակություն Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի … Read more

Պաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունի

10 Սեպտեմբեր, 2026 19:00 Սպորտ Արմեն Սանամյանը նշանակվել է «Վանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հայ մասնագետը ունի UEFA Pro մարզչական արտոնագիր։ 2025/26 մրցաշրջանում Արմեն Սանամյանը աշխատել է «Վանի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Իր մարզչական կարիերայի ընթացքում Սանամյանը գլխավորել է … Read more