Դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության. բաց նամակ՝

17 Սեպտեմբերի, 2026 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝  խոր հիասթափություն հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին՝ դեպի օկուպացված Արցախ։ Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ … Read more

Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ … Read more

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը. Գրոնո

Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցում գրել է․ «Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարելիցը։ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է դրանից ի վեր ձեռնարկված դրական և կառուցողական քայլերի շարքը՝ ուղղված խաղաղության գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանն ու … Read more

Էրդողանի գլխավոր խորհրդականը Գրոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ Քըլըչը այս մասին գրել է «X»-ում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Հարավային Կովկասում իրականացվելիք … Read more