ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզայի հետ:

Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։

Leave a Comment