Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նավթային համաձայնագրին

Վենեսուելայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) աջակցել է ԱՄՆ-ի հետ նավթային համաձայնագրի կնքմանը, ըստ օրենսդիր մարմնի խոսնակ Խորխե Ռոդրիգեսի։ «Արտահերթ նիստի ընթացքում մենք քննարկել ենք երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր. մենք միաձայն հաստատել ենք Գերագույն դատարանի մասին օրենքի մասնակի բարեփոխումը և աջակցել ենք Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ էներգետիկ համաձայնագրի կնքման … Read more

Ֆրանսիայի դեսպանը հեռանում է – Նորություններ 02.09.2026

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար ու հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին … Read more

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է •

Պետական եկոմւտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ 2026 թ.-ի օգոստոսի 29-ին հարուցվել է նոր հետապնդում, նաև փոփոխվել ու լրացվել է նախկինում հարուցված հանրային քրեական հետապնդումը: Ինչպես հայտնել է ՀՀ դատախազությունը, նոր մեղադրանքները վերաբերում են «Պրոգրես Արմենիա» և «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերի … Read more

Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա Ղահրամանյան

Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բիշքեկում Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն է կանխել ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի իրականացումը։   Ըստ ՔՊ կուսակցական լրատվամիջոցի, նա ասել է. «Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը ( նկաըի ունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՔՊ-ի ընդունած օրենքը), ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 … Read more

Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում

«2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 25-ին, երբ ձերբակալվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Դրան հաջորդած երկու … Read more

Պուտին․ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել քննարկումներից՝ խոսելով նաև Հայաստանի եվրոպական ձգտումների, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների և Գյումրիի ռուսական ռազմաբազայի ապագայի մասին։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների լարվածության մասին՝ Պուտինը պնդել է, որ ամեն ինչ սկսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից և հիշեցրել 2022 թվականի Պրահայի … Read more

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

2 Սեպտեմբերի, 2026 Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ պայմաններում են ձերբակալել Գագիկ Խաչատրյանին, նրան պատգարակով դատարան էին բերել։  

«Սենց «կռուտիտ» նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի խոսքից դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի։Փաստորեն, ըստ Փաշինյանի, ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրենքն ընդունել է ոչ թե ԵՄ անդամ դառնալու համար, այլ որ հանրաքվե չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի … Read more

Առաջին անգամ ՃՏՊ-ով վնաս պատճառած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից․ նոր նախագիծ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով կսահմանվի ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտմամբ միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու դեպքերում քրեական պատասխանատվությունից ազատվելու հատուկ … Read more

Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է •

«Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի ներկայացուցչության շենքի բակում մշակութային ծրագիր է սպասվում։ «Հրապարակ» թերթը գրում է. Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում … Read more