Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Գերմանիա

ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Վիսբադեն։ ՀՀ վարչապետի N 920-Ա որոշմամբ հաստատվել է Գերմանիա մեկնող կառավարական պատվիրակության կազմը, ինչպես նաև սահմանվել են գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրները։ Որոշման համաձայն՝ Փաշինյանի՝ Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունների կատարումը դրվել է փոխվարչապետ … Read more

Օդանավակայան տանող խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն մինչև տվյալ աշխատանքների ավարտը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Մասնավորապես նշված խաչմերուկում Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում … Read more

Ձերբակալվել է նախկին վարչապետի Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը, ԶԼՄ- ներին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Պատմության ուսուցիչը՝ թշնամի՞. Փաշինյանն արգելում է երազել Մուշի ու Վանի մասին •

Հայաստանի քաղաքական օրակարգում նոր «թշնամի» կա՝ դպրոցի պատմության ուսուցիչը եւ, առհասարակ` ուսուցիչներն ու «տգետ» տնօրենները։ Նրանք երեխաներին «վտանգավոր» միտք են ներշնչում՝ որ Արեւմտյան Հայաստան ու Արցախ են եղել, որ մեծանան ու գնան «Մուշն ու Վանն ազատագրելու»: Սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն 2026» միջազգային համաժողովի ժամանակ այդ անհայտ ուսուցչի մասին է պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ … Read more

Ծովագյուղ-Շորժա ճանապարհին Honda Accord-ը բախվել է 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, որոնք տեղում սատկել են

Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Վահան Ծ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, հաղորդում է Shamshyan.com–ը։ Բախման հետևանքով խոշոր եղջերավոր անասունները տեղում սատկել են։ … Read more

Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջոյանին կարող են հեռացնել ՔՊ-ից․ ԶԼՄ – armeniatoday.am

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վերահսկող հանձնաժողովը քննարկում է Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջոյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխանական իր աղբյուրներին։ Հայկ Սարգսյանն ԱԺ նախկին պատգամավոր է, իսկ Ավետ Կոնջոյանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանի եղբայրը։ Թերթի տվյալներով՝ հանձնաժողովն ուսումնասիրում է առկա փաստերն ու նրանց վերաբերող հրապարակումները, որից հետո վերջնական որոշում կկայացնի։ Միևնույն … Read more

Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք»

18 Սեպտեմբեր, 2026 10:36 Մամուլ «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ այս օրերին Փաշինյանի մոտ մտնելու համար տարբեր մարդկանց է դիմել Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը. «Ախպեր կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ, որ ինքը Հայկին մոռանա ու թիմի իրական «օդիոզներով» զբաղվի»,-միջնորդներին ասում են՝ ասում է վերջինս։ … Read more

ԱՄՆ Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային $24.3 մլրդ-ի F-35 կործանիչներ վաճառելու գործարքը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հաստատել է Սաուդյան Արաբիային Lockheed Martin ընկերության արտադրության F-35 Lightning II կործանիչների հնարավոր վաճառքը, հայտնում է Reuters-ը։ Վաճառքը կնշանակի ԱՄՆ-ի քաղաքականության զգալի փոփոխություն, որը կարող է փոխել Մերձավոր Արևելքում ռազմական ուժերի հավասարակշռությունը և մարտահրավեր կլինի ԱՄՆ դաշնակից Իսրայելի «որակական ռազմական առավելությունը» պահպանելու Վաշինգտոնի հանձնառությանը: Սաուդյան Արաբիան ինքնաթիռների համար ուղիղ դիմել … Read more

320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը •

ՔՊ-ական պատգամավորները շարունակ անցյալից են խոսում, իրենց դժգոհությունը հայտնում, իրենց դժբախտ մանկության մասին պատմում: Նորաթուխ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի առաջին ելույթը, որի ժամանակ հիշեց իր դժվար մանկությունը, թե դպրոցական տարիներին գրատախտակի մոտ գնալուց առաջ ձեռքերը վառարանի մոտ մի կերպ տաքացրել է, ապա նոր մոտեցել դպրոցական գրատախտակին, քանի օր է՝ քննարկվում է համացանցում: Այս իշխանության ներկայացուցիչները, չգիտես … Read more