Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
18 Սեպտեմբեր, 2026 10:39 Հասարակություն Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ: