Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալադյուրը

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալադյուրը մահացել է կյանքի 98-րդ տարում։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով քաղաքական գործչի ընտանիքին։ Բալադյուրը Ֆրանսիայի կառավարության ղեկավարն էր 1993-1995 թվականներին՝ Ֆրանսուա Միտերանի նախագահության օրոք։

Պեսկովը խոսել է Հայաստանում հնարավոր հանրաքվեի մասին • Tribune.am

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն կբացահայտի հայերի և միությանը միանալու դեմ քվեարկած իսլանդացիների միջև եղած տարբերությունները։ Նա նշել է, որ ոչ բոլոր ժողովուրդներն են ցանկանում միանալ ԵՄ-ին։ Օրինակ՝ օգոստոսի 30-ի հանրաքվեում իսլանդացիների մեծամասնությունը քվեարկել է միությանը միանալու դեմ։ «Իսլանդացիները չէին ցանկանում միանալ։ Կտեսնենք, թե ինչ տարբերություններ … Read more

«Այս քանի օրը ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք կգնեն». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար «Հանրային հեռուստաընկերության» հետ զորույցում հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը կդառնա երկկողմ։ «Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք գնեցին։ Հիմա Հայաստանը կվաճառի ապրանք։ Հիմա կլինի առք և վաճառք»,- ասել է Միրզոյանը։

ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին և Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականներին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դպրոցականներին Ղազախստանում կայացած օլիմպիադայում գրանցած հաջողությունների, այդ թվում՝ նվաճած երկու բրոնզե մեդալների կապակցությամբ։ Դավիթ Թադևոսյանը կարևորել … Read more

Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Օգոստոսի 11-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ նախորդ երկու օրվա ընթացքում Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ պատուհանը հրելով բացելու միջոցով մուտք են գործել և աշխատասեղանի դարակից գումար գողացել։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել է Արարատ գյուղի 58-ամյա բնակիչը։ Նույն օրը տղամարդը … Read more

Ես այլևս չեմ ուզում մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները․ Միրզոյան

Ես խնդրում եմ ինձ չդիմել այդ կնոջ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով, և ինչ-որ պահից ես դադարել եմ հետևել նրա հայտարարություններին ու ձևակերպումներին։ Այս մասին Հայաստանի Հանրային… Ես խնդրում եմ ինձ չդիմել այդ կնոջ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով, և ինչ-որ պահից ես դադարել եմ հետևել նրա հայտարարություններին ու ձևակերպումներին։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է … Read more

Հետհաշվարկը սկսված է․ Երևանը պատրաստվում է COP17-ին, տեղադրվել է ևս մեկ խորհրդանիշ՝ թիթեռը

Երևանում տեղադրվել է COP17-ի գալուստը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄ նախարարության ամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկար։ «Այսուհետ այն օր առ օր կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել մինչև այն պահը, երբ Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։ Յուրաքանչյուր անցնող օր … Read more

Ինչու՞ են Նեթանյահուի որդուն շտապ տարհանել ԱՄՆ-ից

Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության գործակալությունը հայտնել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ որդուն՝ Յաիր Նեթանյահուին, շտապ տարհանել են ԱՄՆ-ից՝ նրա դեմ լուրջ սպառնալիքի պատճառով։ Գործակալությունը մանրամասներ չի ներկայացրել։ Նեթանյահուն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։ Յաիր Նեթանյահուն 2023 թվականից բնակվում է Մայամիում և հիմնականում ԱՄՆ-ում է գտնվել՝ Իսրայելի՝ Գազայում, … Read more

Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը

Օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են … Read more

ՌԴ-ի հետ ունենք պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ և ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը

Ռուսաստանն, ըստ էության իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը։ Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ և ընկալումների մակարդակում ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով․ «Մենք միևնուն տնտեսական ինտեգրացիանո տարածքում ենք՝ ԵԱՏՄ-ն, մենք ԱՊՀ անդամ ենք, սառեցրել և հեռանկար չեմ տեսնում, որ … Read more