Ռուսաստանը գոյության սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի երկրների համար. Կալլաս

Ռուսաստանը Եվրոպայի համար էկզիստենցիալ (գոյության) սպառնալիք է: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանը գոյության սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի մեր երկրների համար»,-հայտարարել է նա։ Կալլասը պնդում է, որ եվրոպական երկրները մտադիր են բարձրացնել իրենց պաշտպանունակությունը։

Հրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 22-ին՝ ժամը 16։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին։

Արդեն աշնանը․ Ֆրանսիան ԵՄ–ում առաջինը կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար

նորություններ » Համացանց » Արդեն աշնանը․ Ֆրանսիան ԵՄ–ում առաջինը կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար Ֆրանսիան պատրաստվում է դառնալ ԵՄ առաջին երկիրը, որտեղ կփակվի մուտքը սոցիալական ցանցեր մինչև 15 տարեկան երեխաների համար ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիան պատրաստվում է դառնալ ԵՄ առաջին երկիրը, որտեղ կփակվի մուտքը սոցիալական ցանցեր մինչև 15 տարեկան երեխաների համար, հայտնում … Read more

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի ավիաբազաների վրա հրթիռային և ԱԹՍ-ների արձակման կադրերը •

Իրանը հրապարակել է Հորդանանում ԱՄՆ-ի «Ֆեյսալ թագավոր» և «Արքայազն Հասան» ավիաբազաների վրա համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կադրերը։ Հարվածները հասցվել են «Նասր-2» գործողության 25-րդ ալիքի շրջանակներում։ Post navigation

Իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին և նրա դուստրը դիմել են ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու համար

Հայտնի իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին և նրա դուստրը՝ Նայկե Ռիվելլին, մտադիր են ստանալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ «РИА Новости»-ին տված հարցազրույցում Ռիվելլին նշել է, որ իրենք դիմում են ներկայացրել, որպեսզի «իրենց իսկապես տանը զգան»։ Նրա խոսքով՝ երկուսն էլ ռուսական արմատներ ունեն և չեն ցանկանում հրաժարվել իրենց ծագումից։ Ռիվելլին ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Օրնելա … Read more

Դատարան են հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը … Read more

Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս կարող է դիմել ՄԻԵԴ. ինչպե՞ս պաշտպանել իրավունքները միջազգային դատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կարևորագույն մեխանիզմներից է, որի միջոցով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կարող են դիմել, եթե կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են, և ներպետական իրավական պաշտպանության միջոցներն այլևս չեն տվել արդյունավետ լուծում։ Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ դիմելու հնարավորության վերաբերյալ քաղաքացիների շրջանում հաճախ կան բազմաթիվ հարցեր՝ կապված դատարանի … Read more

Ամեն անգամ, երբ Իրանը կրակ կբացի Հորմուզում որևէ նավի վրա, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․ «Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրակ կբացի Հորմուզի նեղուցում որևէ նավի վրա, լինի դա արկով, հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կոչնչացնի ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, այդ թվում՝ Թեհրանի մայրաքաղաքի մոտակայքում կամ ներսում եղածները։ Շնորհակալություն այս հարցի … Read more

Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար •

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Post navigation

Ամբողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը

ՇՄՆ Հիդրոօդերութաբանության  և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հրապարակել է հանրապետության քաղաքների  մթնոլորտային օդում հուլիսի 12-18-ին արձանագրված փոշու պարունակությունը։ Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդիների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Փոշու … Read more