Խոշոր հրդեհ Դավթաշենում – Alphanews

22 Հուլիսի 2026, 17:50 Այսօր՝ ժամը 16:51-ին, ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն, որ Երևան քաղաքի Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին։

Բուլինգի ենթարկված երեխաների պաշտպանությանն ուղղված իրավական կանխարգելիչ միջոցառումներ. «Ձեր փաստաբանը»

E-draft-ում է գտնվում «Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Մինչև նախագծի քննարկումը, եկեք հիշեցնենք մեր ռադիոլսողին՝ ի՞նչ է բուլինգը։ Խնդրում եմ նշեք, ո՞րն է Կառավարության որոշման նախագծի նպատակը։ Ի՞նչ եղանակներով է իրականացվելու բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերումը։ Հայտնաբերման գործիքակազմը կարծես սպառիչ չէ։ Որո՞նք … Read more

Ռուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. Կալլաս

Ռուսաստանը Եվրոպայի համար էկզիստենցիալ (գոյութենական) սպառնալիք է: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Մենք հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանը գոյութենական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի մեր երկրների համար»,-հայտարարել է նա։ Կալլասը պնդում է, որ եվրոպական երկրները մտադիր են բարձրացնել իրենց պաշտպանունակությունը։

Իսպանիա արտահանված 22 տ հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի․ արտահանումն իրականացրած գործարար

Հայաստանից Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի, «Արմատ» մեդիայի հետ զրույցում ասել է արտահանումն իրականացրած գործարար Վաչե Իսպիրյանը։ «Ապրանքը ճանապարհին սպասվածից ավելի արագ է հասունացել։ Այսինքն՝ այն հասել է մի վիճակի, որ արդեն շատ փափուկ է եղել, և դա վաճառելն անհնար էր։ Իսպանիայի հայերն անգամ օգնություն են առաջարկել՝ … Read more

Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, մուտքի մերժում․ մանրամասներ

2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտարման և արտաքսման վերաբերյալ ավելի քան 33 000 որոշում է կայացվել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՆԳ նախարարությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։ «Միգրանտների բնակության և աշխատանքի վայրերում իրականացվել է 39 000 ստուգում, կայացվել է արտաքսման՝  33 500, ՌԴ մուտքի մերժման՝ 49 000 որոշում, ֆիկտիվ գրանցման … Read more

«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը. Այս հարցերը ինձ հաճախ տալիս են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքի տարբեր համայնքներում։ Մարդկանց, ովքեր Նիկոլին անիծելու փոխարեն ուզում են իրականությունը լսել, ես պատասխանում եմ, որ իշխանության վերարտադրության պատճառներից ամենագլխավորը գաղափարի մեջ է։ Ի՞նչ էր մարդկանց ասում … Read more

Համայնքներում կայուն փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է հետևողականություն 

«Ձուկ տալ, թե՞ ձուկ բռնել սովորեցնել». շեքսպիրյան ոճով արվող հարցադրումն այլևս կորցրել է իր արդիականությունը, և համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնողները հիմնականում հակված են գործողության մեջ դնել հարցադրման երկրորդ հատվածը:  «Շիրակի մարզում մենք ծրագրեր ենք իրականացնում 1996 թ․-ից: Այս տարիներին՝ փորձ կուտակելուն զուգահեռ, սովորել ենք գործընթացները ճիշտ կազմակերպել արդյունավետություն ապահովելու համար: Եվ վերջին տարիների մեր փորձից … Read more

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք է գրանցվել երկրորդ եռամսյակում

Հանրապետությունում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար եղել է լարված՝ կապված հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ), ամփոփելով երկրորդ եռամսյակի արդյունքները, արձանագրել է, որ այդ շրջանում Հայաստանը բախվել է արտաքին և ներքին տեղեկատվական մարտահրավերների։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրականացվում էին վտանգավոր … Read more

Մեսսին՝ ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

2022 թ. աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով: Հարցմանը մասնակցել է 121 երկրի 472 մարզական լրագրող։ ԱԱ-2026-ում Մեսսին դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ վաստակելով 1179 միավոր։ Արգենտինայի հավաքականի ավագը գերազանցել է Ֆրանսիայի հավաքականի … Read more