Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը

Հուլիսի 9-ին Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։ Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Լիբանանի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։ … Read more

Պետական տեռnրի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ. ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

ՀՅԴ Բյուրոն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռnրի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ: «Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Լայնորեն կիրառվեց ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչական, վարչական ողջ զինանոցը միտված էր ամեն … Read more

Հայաստանը 80 տոննա օգնություն է փոխանցել Լիբանանին

Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին կայացել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։ Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև տվյալ երկրի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։ … Read more

Պետական մարմնի գործողությունը կրել է անձին հրապարակային նվաստացնելու նպատակ. հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ՝ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հետ։  Այն ներկայացնում ենք ստորեւ։ 2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության … Read more

Սպերցյանն ուղերձով դիմել է երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն օրերս ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», իր առաջին ուղերձն է հղել նոր ակումբի երկրպագուներին։ ​ Իր սոցցանցային էջերում հայ ֆուտբոլիստը նշել է, որ Ջիդդա է ժամանել մեծ նպատակներով՝ պատրաստ լինելով ամեն ինչ անել տիտղոսներ նվաճելու համար։ Սպերցյանը երկրպագուներին որակել է որպես թիմի 12-րդ խաղացող՝ ընդգծելով նրանց … Read more

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ոսկե Կաթ» ՍՊԸ-ի երեք արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ոսկե Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացված վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթ պարունակող մթերք Չանախ» (արտադրված՝ 15․06․26թ․) արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի … Read more

Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է չնախատեսված այցերից մեկին, որի ժամանակ ականատես է եղել նորակառույց մանկապարտեզի սանհանգույցների անմխիթար վիճակին։ «Երբ խարխուլ դպրոցներում կամ մանկապարտեզներում տեսնում ենք այդպիսի տեսարան, մի կերպ, ինչ-որ ձևով հասկանում ենք, որ այդտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող … Read more

Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Հայաստանում իշխանությունը զբաղված է հասարակական կառուցվածքի կազմաքանդմամբ, Բաքուն սկսել է Պակիստանից գնված JF-17C Block 3 կործանիչների փորձարկումն ու շահագործման հանձնելը զինված ուժերում։ Ըստ աղբյուրների, պակիստանյան այս կործանիչները համալրված են AESA ռադարով, առաջադեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ինֆրակարմիր որոնման սարքավորումներով և հեռահար «օդ-օդ» հրթիռներով: Այսպիսի ավիացիայի առկայությունը Բաքվի զինանոցում փոխում է … Read more

«Նիկոլական այս զիբլամիջավայրում օրենքը գործում է, երբ Նիկոլին է դա պետք»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կհիշե՞ք, երբ Խադարկովսկուն ազատազրկում էին Ռուսաստանում, ինչիպիսի տիեզերական աղմուկ էին բարձրացրել Արևմուտքն ու արևմտյան շահերի սպասարկուները: Իսկ երբ ամեանաայլանդակ ձևով Հայաստանում ազատազրկում են Ծառուկյանին, որևէ ձայն-ծպտուն չկա Արևմուտքից: Եվ, դա այն դեպքում, որ ոչ բովանդակային, ոչ էլ կերպարի առումով Ծառուկյանը ոչնչով չի տարբերվում արևմտյան կապիտալիստներից, օրինակ՝ Թրամփից: … Read more