«Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»․ ՔԿ

«Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտբել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Աղբյուրը`   Կիմա Ավդալյան

Դե ինչ, շարունակում ենք ապրել․․․ Ավետ Բարսեղյան

Ավետ Բարսեղյանը տեսանյութ է ներկայացրել սոցցանցի իր էջերում ու գրել․   «Դարձա 46»․ Ավետ Բարսեղյանը նշում է ծննդյան տարեդարձը «Էս տարի էլ ծնվեցի ու շաատ անսպասելի դարձա 46։ Դե ինչ, շարունակում ենք ապրել»,- գրել է Ավետն ու կից հոլովակ հրապարակել Դիտեք նաև՝

Մեզ ոչ ոք չի ծանուցել․ եկանք ու տեսանք՝ տաղավարները կապարակնքված են․ «Առինջ մոլ»-ի աշխատակից 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հուլիսի 20–ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և … Read more

«Duduk Band»-ը՝ Բելառուսի հեռուստատեսության առավոտյան եթերում

23 Հուլիսի 2026, 13:45 «Duduk Band» խմբի հիմնադիր Վիտալի Պողոսյանը, ինչպես նաև երաժիշտներ Իլյա Շչեկլեինը և Սերգեյ Շեինը, մասնակցել են Բելառուսի պետական հեռուստառադիոընկերության «Բարի լույս, Բելառուս» հաղորդմանը։ Երաժիշտները պատմել են Մինսկում կայացած համերգի մասին, որի ընթացքում հանդիսատեսը փակ աչքերով է վայելել երաժշտությունը, իսկ արտիստներին ճանապարհել է հոտնկայս ծափահարություններով։ Առանձնահատուկ արձագանք է ստացել «Դերասան» ստեղծագործությունը, իսկ … Read more

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը. դատախազություն

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի մարտի 19-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: ««Սևան» ազգային … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թող աշխատենք, որ ավելանա տատի թոշակը. «Առինջ մոլի» աշխատակիցների բողոքի ակցիան

Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին կոչ են անում հարցնել պատկան մարմիններին, թե ինչ հիմնավորմամբ է փակվել առևտրի կենտրոնը, քանի որ իրենք հավաքվել են հենց այդ պատճառով:  Ակցիայի մասնակցի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի հետ հանդիպումներ են եղել, սակայն այլ մանրամասներ չեն հայտնվում, և ոչ մի հստակ բան ասված չէ: Նա նշեց, որ հինգ տարվա ընթացքում խանութները զարգանում … Read more

Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի • Tribune.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են

23 Հուլիս, 2026 13:28 Հասարակություն Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային … Read more

Հացիկում ծիրանը մասամբ սառնարաններում է, մասամբ չիր է դառնում. ֆերմերները մտահոգված են սալորի ու դեղձի իրացմամբ

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում ծիրանի բերքահավաքն ավարտվել է, սակայն բերքի շուրջ 50 տոկոսը դեռ սառնարաններում է: Արտահանողները բերքը մասամբ կանխիկ են գնել, մասամբ՝ պայմանավորվել վճարել իրացումից հետո: Եթե նախորդ տարիներին մարզի բերքը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան, ապա այս տարի, բացի Վրաստանից, իրացման այլ շուկա գրեթե չկա: Գյուղացիները փորձում են բերքը վաճառել տեղական շուկայում կամ չիր … Read more

Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան

Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի՝ հիմքում դնելով ադրբեջանական բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։   «Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք … Read more