ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը անցել է պլանային բուժզննում
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»,- նշվում է հաղորդագրությունում: